Իսպանական էքսպրեսս. «Ռեալն» ու «Բարսելոնան» կհաղթեն, «Սևիլիան» ու «Լաս Պալմասը» կփոխանակվեն գոլերով

22:30, 10 սպտ 2016
Իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք 3 հանդիպում: Լա Լիգայի 3-րդ տուրում կմրցեն «Ռեալ Մադրիդ» — «Օսասունա», «Բարսելոնա» — «Ալավես» և «Սևիլիա» — «Լաս Պալմաս» զույգերը:

«Ռեալ Մադրիդ» — «Օսասունա»

Զիդանի թիմը Լա լիգան լավ է մեկնարկել: «Սերուցքայինները» առաջին 2 տուրերից հետո 6 միավորով Պրիմերայի առաջատարների թվում են: Վնասվածքից հետո վերջապես հայտացուցակում է Եվրոպայի նորընծա չեմպիոն Կրիշտիանու Ռոնալդուն: Բենզեման նույնպես պատրաստ է հանդիպմանը:

Ինչ վերաբերում է «Օսասունային», ապա Պրիմերայի համեստ նորեկը դժվար թե կարողանա ինչ-որ բան անել հզոր մրցակցի դեմ: Պամպլոնացիները մեկնարկային տուրերից հետո վաստակել են ընդամենը 1 միավոր և գտնվում են մրցաշարային աղյուսակի նկուղում:

Առաջարկում ենք ««Ռեալի» գոլերը առաջին խաղակեսում ՏՇ 1,5» խաղադրույքը: «Սանտիագո Բեռնաբեուում» մադրիդցիները հեշտությամբ կհաղթահարեն Մարտին Մոնրեալի թիմի պաշտպանությունը: Գործակիցը 1,67 է:

«Սևիլիա» — «Լաս Պալմաս»

Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում: Պատկերացնու՞մ եք, «Լաս Պալմասը» Պրիմերայի առաջատարն է: Մի առաջնությունում, որտեղ կան «Բարսելոնայի» ու «Ռեալի» պես գրանդ ակումբներ, համեստ «Լաս Պալմասը» համարձակվում է 2 տուրից հետո համարվել լիգայի ամենաարդյունավետ թիմը: 9 գոլ 2 խաղում՝ հրաշալի ցուցանիշ է:

«Սևիլիան» նույնպես վատ չի սկսել առաջնությունը: Առաջին տուրում տարած հաղթանակից և երկրորդ տուրում «Վիլյառեալի» դեմ ոչ-ոքիից հետո անդալուսցիները 4 միավոր են վաստակել: «Սևիլիան» տիպիկ տնային թիմ է: «Ռամոն Սանչես Պիսխուանում» թիմը հաղթում է «Ռեալին» ու «Բարսելոնային», բայց հյուրընկալվելիս կարող է զիջել ցանկացած թիմի:

Իսպանիայի «ամենաեռացող» մարզադաշտերից մեկում Սամպաոլիի թիմը կկարողանա գոնե մեկ անգամ գրավել «Լաս Պալմասի» դարպասը: Գոլառատությամբ աչքի ընկնող հյուրերն էլ, հավանաբար կկարողանան գոլով տխրեցնել տանտերերին, մանավանդ, որ «Սևիլիայի» պաշտպանությունն ամենևին էլ անթերի չէ: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — այո» խաղադրույքը: Գործակիցը 1,60 է:

«Բարսելոնա» — «Ալավես» 

«Ալավեսին» չես նախանձի: Թիմը Բարսելոնա է մեկնել գիտակցելով, որ այնտեղից միավորով չի հեռանալու: Այնուամենայնիվ, Պրիմերայի նորեկն արժանի է գովասանքի խոսքերի: «Ալավեսը» մեկնարկային տուրում հրաշքով ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Մադրիդի «Աթլետիկոյի» հետ, այն էլ հյուրընկալվելիս: Դրան հաջորդեց սեփական դաշտում «Սպորտինգի» դեմ ոչ-ոքին:

Մեսսին հավանաբար մեկնարկային կազմում չի լինի: Լեոն հավաքականի կազմում թեթև վնասվածք է ստացել, և Լուչոն դժվար թե ռիսկի դիմի: Փոխարենը կատալոնացիների կազմ են վերադարձել օլիմպիական չեմպիոններ Նեյմարն ու Ռաֆինյան:

Մի խոսքով, «Ալավեսը» Իսպանիայի 2016/17թթ. առաջնությունում իր առաջին պարտությունը կկրի: Առաջարկում ենք ««Բարսելոնա». Հաղթանակ 2 խաղակեսերում — Այո» խաղադրույքը: Գործակիցը 1,75 է:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 3-րդ տուր
18:00/10 սպտ
«Ռեալ Մադրիդ» - «Օսասունա»
Պրիմերա, 3-րդ տուր
20:15/10 սպտ
«Սևիլիա» - «Լաս Պալմաս»
Պրիմերա, 3-րդ տուր
22:30/10 սպտ
«Բարսելոնա» - «Ալավես»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ