Իսպանական էքսպրեսս. «Ռեալն» ու «Բարսելոնան» կջախջախեն մրցակիցներին

23:30, 14 փտր 2016
Խաղում է
Իսպանական էքսպրեսսն այս անգամ կազմված է Պրիմերայի երկու հսկաների՝ «Ռեալի» եւ «Բարսելոնայի» խաղերից:

Մադրիդի «Ռեալը» հերթական տնային հանդիպումն է անցկացնելու Զինեդին Զիդանի գլխավորությամբ՝ հյուրընկալելով Բիլբաոյի «Աթլետիկին»: «Սերուցքայինները» խաղադաշտում կլինեն առանց Մարսելոյի, Պեպեի եւ Բեյլի: Էռնեստո Վալվերդեն չի կարողանա օգտագործել երիտասարդ եզրային Ինյակի Ուիլյամսին, ով որակազրկված է: Խաղին չեն մասնակցի նաեւ Ռաուլ Գարսիան, Իբաի Գոմեսը, Միկել Սան Խոսեն: Ռաֆայել Բենիտեսի գլխավորությամբ մադրիդյան ակումբը նախորդ շրջանում հաղթեց 2:1 հաշվով: Իսկ հիմա պատկերը փոքր-ինչ այլ է: «Ռեալը» սեփական հարկի տակ վերջին յոթ խաղերում 41 գոլ է խփել: Այս ֆանտաստիկ ցուցանիշը թույլ է տալիս ենթադրել, որ բասկերը նվազագույնը երկու գոլ բաց կթողնեն: Հավանական կարելի է համարել պատասխան մեկ գնդակը: Կարծում եմ՝ հիանալի տարբերակ է Հ1 եւ ՏՇ 2.5 խաղադրույքը:

Նախորդ խաղաշրջանում Վիգոյում կրած ջախջախիչ պարտությունը «Բարսայի» համար լուրջ հարված էր: «Սելտան», որը մեկը մյուսի հետեւից հաղթում էր մրցակիցներին, լուրջ խնդիրներ ունի կատալոնական ակումբի հետ առաջիկա խաղում: Ֆոնտասի եւ Նոլիտոյի վնասվածքներից բացի, որակազրկված են Ասպասը եւ Օրելյանան: Առանց հարձակման գծի առաջատարների «Սելտայի» համար չափազանց բարդ կլինի դիմակայել «Բարսային»: Կարծում եմ՝ «կապտանռնագույնները» կջախջախեն մրցակցին՝ խփելով 4-5, գուցե անգամ 6 գոլ:

Էքսպրես: Հաղթած
Պրիմերա, 24-րդ տուր
19:00/13 փտր
«Ռեալ Մադրիդ» - «Աթլետիկ Բիլբաո»
Պրիմերա, 24-րդ տուր
23:30/14 փտր
«Բարսելոնա» - «Սելտա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ