Իսպանական էքսպրեսս. «Ռեալն» ու «Աթլետիկոն» հաղթանակներ կտանեն, «Սելտան» ու «Բարսելոնան» կփոխանակվեն գոլերով
«Վալենսիա» — «Աթլետիկո Մադրիդ»
«Չղջիկները» շատ անհաջող են մեկնարկել առաջնությունը: Մեկնարկային 4 պարտություններից հետո վալենսիացիների գլխավոր մարզիչ Այեստարանը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինեց 52-ամյա մասնագետ Վորոն: Մարզչական փոփոխությունից հետո «Վալենսիան» կարողացավ մի կերպ 2 անընդմեջ հաղթանակ տանել, և այժմ մրցաշարային աղյուսակում տասնհինգերորդն է:
Մադրիդցիները 12 միավորով Պրիմերայում երրորդն են ( «Ռեալ» (14մ.), «Բարսելոնա» (13մ.) ): Սիմեոնեի թիմի գործերը վատ չեն ընթանում: «Աթլետիկոն» նախը «Նոու Կամպում» ոչ-ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ, այնուհետև սեփական հարկի տակ «Բավարիայի» դեմ չեմպիոնլիգյան խաղում 1:0 հաշվով հաղթանակ տարավ: Չեմպիոնների լիգայում «աթլետները» 6 միավորով խմբի առաջատարն են:
Առաջարկում ենք խաղադրույք կատարել «Աթլետիկոյի» հաղթանակի վրա: Սիմեոնեի թիմը մրցակցից կարգով ավելի բարձր է, գիտի, թե որտեղ ինչպես խաղալ, իսկ «Վալենսիան» կառուցման փուլում է: «Չղջիկների» խաղում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք նորանշանակ մարզիչը պետք է փորձի շտկել: Գործակիցը 1,88 է:
«Ռեալ Մադրիդ» — «Էյբար»
Զիդանի թիմը հրաշալի էր մեկնարկել մրցաշրջանը, բայց վերջին 3 խաղերում չկարողացավ հաղթել: Ոչ-ոքիներ «Վիլյառեալի» (1:1), «Լաս Պալմասի» (2:2) և «Բորուսիայի» դեմ խաղերում (2:2): Հաղթելու ժամանակն է: Տնային խաղում մադրիդցիներն իրենց ողջ զայրույթը կթափեն համեստ «Էյբարի» վրա, որը վաստակած 10 միավորով գտնվում է մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականում: Վատ արդյունք չէ:
Արդյունավետ խաղով «Ռեալը» կավարտի անհաջողությունների շարքը: Բարկացած մադրիդցիները «Սանտիագո Բեռնաբեուում» խոշոր հաշվով կհաղթեն: Առաջարկում ենք ««Ռեալի» հաղթանակ և ՏՇ 3,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,60 է:
«Սելտա» — «Բարսելոնա»
Տուրի ամենահետաքրքիր խաղերից մեկը կկայանա Վիգոյում: Նախորդ մրցաշրջանում թիմերի միջև «Բալայդոսում» կայացած հանդիպումն ավարտվեց տանտերերի սենսացիոն հաղթանակով (4:1): Էնրիկեն ու նրա տղաները Վիգո են մեկնում ռևանշ վերցնելու նպատակով:
«Սելտան» անհաջող մեկնարկեց Պրիմերան: Միայն հինգերորդ տուրում վիգոցիները կարողացան հաղթանակ տանել՝ «Սպորտինգի» նկատմամբ: Վեց խաղ, 7 միավոր, 12-րդ հորիզոնական. սարսափելի չէ, բայց ավելի լավ էլ կարող էր լինել: Հնարավոր է, որ այս պատկերի պատճառը Եվրոպա լիգան է: Համեստ վիգոցիները վաղուց չէին խաղացել եվրագավաթներում, և հիմա ուժերն այնտեղ ավելի շատ են կենտրոնացնում: Խմբային փուլի երկու տուրերից հետո «Սելտան» 4 միավորով G խմբում երկրորդն է:
Կատալոնացիներն ընթացիկ մրցաշրջանում միայն 1 պարտություն ունեն: Էնրիկեի թիմը «Նոու Կամպում» 1:2 հաշվով զիջեց նորեկ «Ալավեսին»: Հիմա «Բարսան» լավ մարզավիճակում է, բայց ունի շատ լուրջ կորուստ՝ Լեո Մեսսին: «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Աթլետիկոյի» դեմ խաղում ստացած վնասվածքի պատճառով չի մասնակցի առաջիկա հանդիպմանը: Այնուամենայնիվ, առանց Մեսսիի էլ «Բարսան» վատ հանդես չի գալիս: Էնրիկեի թիմը հյուրընկալվելիս 5 անպատասխան գնդակ ուղարկեց «Սպորտինգի» դարպասը, այնուհետև Մյոնխենգլադբախում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ տեղի «Բորուսիայի» նկատմամբ:
Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքը: Թիմերը պաշտպանությունում խնդիրներ ունեն: «Բարսելոնան» հաճախ է հաղթում, բայց ոչ միշտ է հաջողվում անառիկ պահել սեփական դարպասը, մանավանդ արտագնա խաղերում: Ումտիտին վնասվածք ունի, իսկ Մասկերանոն վերջերս շատ է սխալվում: Այնպես որ, առաջիկա խաղում կսպասենք «Սելտայի» գոլին, իսկ «Բարսելոնան» հարձակման գծում այնպիսի կատարողներ ունի, որ դժվար թե չկարողանա նվազագույնը 1 գնդակ խփել: Նեյմար, Սուարես, Թուրան… Նոր ակումբի կազմում իր գոլերի հաշիվը կարող է բացել նաև Պակո Ալկասերը: Մի խոսքով, 1,70 գործակցով խաղում ենք գոլերի փոխանակության վրա:
Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 5,11 գործակիցը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: