Իսպանական էքսպրեսս. Մադրիդյան գրանդները կհաղթեն, «Բարսելոնան» ու «Աթլետիկը» կփոխանակվեն գոլերով
«Ռեալ Մադրիդ» — «Սելտա»
Չնայած նրան, որ մադրիդցիների մի շարք առաջատարներ վնասվածքի պատճառով չմասնակցեցին Պրիմերայի մեկնարկային տուրին (Ռոնալդու, Նավաս, Բենզեմա, Պեպե և այլն), այնուամենայնիվ, «Ռեալը» հյուրընկալվելիս խոշոր՝ 3:0 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսյեդադին»: Բեյլը, ով հրաշալի մարզավիճակում է և Ռոնալդուի բացակայության պայմաններում իր վրա է վերցրել առաջատարի պարտականությունները, այդ խաղում դարձավ դուբլի հեղինակ: Մի խոսքով, առանց Ռոնալդուի էլ «սերուցքայինները» շատ վստահ են գործում:
Ինչ վերաբերում է «Սելտային», ապա Վիգոյի թիմը զգալիորեն թուլացել է: Թիմից բազմաթիվ ֆուտբոլիստներ են հեռացել: Նոլիտոն, ով գալիսիացիների առաջատարն էր, տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»: Այս ամենի արդյունքը առաջին տուրում սեփական հարկի տակ Պրիմերայի նորեկ «Լեգանեսից» կրած նվազագույն հաշվով սենսացիոն պարտությունն էր: «Սելտայի» կազմը հիմնովին փոխվել է, և ժամանակ է պետք, որպեսզի ֆուտբոլիստները հարմարվեն իրենց նոր թիմին:
Սա նոր մրցաշրջանում մադրիդցիների առաջին խաղն է «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում: «Ռեալը» վերջին անգամ Իսպանիայում 4 տարի առաջ է լավագույնը ճանաչվել: Այս մրցաշրջանում մադրիդցիների գլխավոր նպատակները երկուսն են՝ վերջապես նվաճել Լա լիգայի չեմպիոնի կոչումն ու պահպանել Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլային ակումբի ստատուսը: Սեփական դաշտում «արքայական» ակումբը չի խնայում միջակ թիմերին, իսկ «Սելտան» հիմա հենց այդպիսի կոլեկտիվ է: Առաջարկում ենք ««Ռեալի» գոլերը տոտալ 2,5-ից շատ» խաղադրույքը, որի գործակիցը 1,70 է:
«Լեգանես» — «Աթլետիկո Մադրիդ»
Թվում էր, թե Պրիմերայի մեկնարկը Սիմեոնեի թիմի համար բավական հեշտ է դասավորվելու: Առաջին երկու տուրերում թիմին բաժին էին հասել Լա լիգայի երեք նորեկներից երկուսը՝ «Ալավեսն» ու «Լեգանեսը»: «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտում «աթլետներն» իրավունք չունեին «Ալավեսին» միավոր տալու, բայց անհավանական կերպով արեցին դա: Այժմ «աթլետները» Լեգանես են մեկնում միայն ու միայն հաղթանակի համար, այլապես կարող են այս անգամ մոռանալ չեմպիոնական պայքարի մասին:
Ինչ վերաբերում է «Լեգանեսին», ապա թիմի նորամուտը Պրիմերայում դեռ երկար կհիշվի: Ասիեր Գարիտանոյի գլխավորած համեստ թիմն իր պատմության մեջ առաջին անգամ է հանդես գալիս իսպանական էլիտար լիգայում, և հենց առաջին խաղում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Սելտային»: Ի դեպ, այս թիմի պատմության ամենահայտնի ֆուտբոլիստը Սամուել Էտոն է, ով 1997/98թթ. մրցաշրջանում վարձավճարային հիմունքներով տեղափոխվեց Լեգանես քաղաքի համանուն թիմ:
Անտուան Գրիզմանը, ով նախորդ խաղում որակազրկված էր և դաշտ դուրս չեկավ, այս անգամ կկարողանա օգնել «աթլետներին»: Ֆրանսիացին իր թիմի և Սիմեոնեի համար շատ կարևոր ու առանցքային ֆուտբոլիստ է: Թեպետ «Աթլետիկոն» խաղալու է դրսում, բայց լինելու է շատ մոտիվացված: Առաջարկում ենք խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա: Սիմեոնեի թիմը փորձի ու ավելի բարձր կարգի շնորհիվ կկարողանա 3 միավորով վերադառնալ Իսպանիայի մայրաքաղաք: Գործակից 1,54 է:
«Աթլետիկ Բիլբաո» — «Բարսելոնա»
Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա Բիլբաոյում: Բասկերը սեփական հարկի տակ կընդունեն առաջնության գործող չեմպիոն ու ընթացիկ լիգայի գլխավոր ֆավորիտ «Բարսելոնային»: Կատալոնացիները գերվստահ սկսեցին առաջնությունը: Էնրիկեի թիմը հարազատ «Նոու Կամպ» մարզադաշտում 6:1 հաշվով ոչնչացրեց «Բետիսին»: Սուարեսի մոտ ոչինչ չի փոխվել, հեթ-տրիկներն հաջորդում են իրար: Նույնը կարելի է ասել Մեսսիի մասին:
Ինչ վերաբերում է տանտերերին, ապա բասկյան ակումբը Լա լիգան պարտությամբ սկսեց: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը Խիխոնում հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց տեղի «Սպորտինգին»: Իսպանական ֆուտբոլի սիրահարները գիտեն, որ «Աթլետիկը» սեփական «Սան Մամես» մարզադաշտում լրիվ այլ ֆուտբոլ է խաղում, այն էլ՝ «Բարսելոնայի» կամ «Ռեալի» դեմ: Բիլբաոյի թիմի երկրպագուները շատ պահանջկոտ են և իրենց սիրելի թիմին միշտ առաջ են տանում:
Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: «Աթլետիկը» սեփական դաշտում ցանկացած թիմի կարող է տխրեցնել, իսկ «Բարսելոնայի» պաշտպանությունում խնդիրներ դեռ շատ կան: Դե իսկ «Բարսելոնայի» գոլին չհավատալը չափազանց բարդ է, չէ՞ որ այս թիմում է խաղում Պրիմերայի նախկին և արդեն ներկայիս մրցաշրջանի գլխավոր ռմբարկուն՝ Լուիս Սուարեսը: Գործակիցը 1,67 է:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: