Իսպանական էքսպրեսս. Մադրիդյան դերբին խաղաղ ելք կունենա, «Սպորտինգը» կհաղթի «Էսպանյոլին»
«Ռեալ Մադրիդ» — «Աթլետիկո Մադրիդ»
Զինեդին Զիդանի գլխավորությամբ «սերուցքայինները» սեփական հարկի տակ առաջին լուրջ հանդիպումը կանցկացնեն: Մրցակիցը Դիգեո Սիմեոնեի «Աթլետիկոն» է, որը վերջին երկու հանդիպումներն ավարտել է գոլազուրկ ոչ-ոքի: «Աթլետների» հարձակման գծի խաղացողների մարզավիճակն անհանգստացնող է. Գրիզմանը վերջին անգամ գոլ է խփել ուղիղ մեկ ամիս առաջ՝ այդպիսով ետ մնալով ռմբարկուների պայքարից: «Ռեալը» նույնպես չհաղթեց նախորդ տուրում՝ 1:1 ավարտելով արտագնա հանդիպումը «Մալագայի» հետ:
Չհաշված Գարեթ Բեյլի եւ Տիագոյի վնասվածքները՝ թիմերը լուրջ կորուստներ չունեն: Հիմնական կազմի բոլոր խաղացողները կազմ-պատրաստ են: «Աթլետներից» խաղին չի կարողանա մասնակցել նաեւ Ստեֆան Սավիչը: Թեթեւ վնասվածքներ ունեն Կարասկոն եւ Փարթին:
Ըստ վիճակագրության՝ «Ռեալը» վերջին չորս տնային խաղերում նվազագույնը չորս գոլ է խփել: «Սերուցքայինների» վերջին պարտությունը «Բեռնաբեուում» եղել է նախորդ տարվա նոյեմբերին՝ «Բարսելոնայից»: Դրանից հետո 8 խաղ, 8 հաղթանակ, 45 խփած գնդակ: Բայց «Աթլետիկոն» լուրջ մրցակից է, որին այդպես հանգիստ հաղթել չի հաջողվի:
Այս թիմերի վերջին 9 խաղերից ընդամենը մեկում է «Ռեալին» հաջողվել հաղթանակի հասնել (Չեմպիոնների լիգայում, 1:0 հաշվով): Հյուրերին լիովին ձեռնտու է ոչ-ոքին. դրա շնորհիվ կպահպանեն երկրորդ տեղը եւ հնարավորություն կունենան հետագայում պայքարել այն չկորցնելու համար: Սիմեոնեն գիտի՝ ինչպես պաշտպանվել «Ռեալի» խելահեղ գրոհներից ու գնդակ բաց թողնելու հավանականությունը մոտեցնել զրոյի: Կարծում եմ՝ կարմիր-սպիտակ զոլերով ավտոբուսն այս անգամ էլ կփակի սեփական դարպասը տանող բոլոր ճանապարհներն ու մեկ միավոր կնվաճի:
«Սպորտինգ Խիխոն» — «Էսպանյոլ»
Առանց որակազրկված Կայսեդոյի մնացած «Էսպանյոլը» հյուրընկալվելու է «Սպորտինգին»: Տանտերերի վերջին հանդիպումը «Բարսելոնայի» հետ էր, որում նրանք պարտություն կրեցին (1:3): Դրանից առաջ Աբելարդո Ֆերնանդեսի թիմը երեք հանդիպում չէր պարտվել:
Իրենց հերթին, Կոնստանտին Գիլկեի ֆուտբոլիստները այս մրցաշրջանում չափազանց անհաջող են խաղում դրսում: 13 խաղ, 11 պարտություն եւ ընդամենը երկու հաղթանակ: Վերջին 9 արտագնա հանդիպումները կատալոնացիների համար չափազանց անհաջող են դասավորվել: Առաջին շրջանում «Կորնելյա-Էլ Պրատում» կայացած հանդիպումն ավարտվել էր «Սպորտինգի» հաղթանակով: Հաշվի առնելով այս ամենը՝ կարծում եմ, որ տանտերերը երեք միավոր կվաստակեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: