Իսպանական էքսպրեսս. Բասկյան դերբիում թիմերը կփոխանակվեն գոլերով, «Աթլետիկոն» տանը կհաղթի

23:30, 21 փտր 2016
Խաղում է
Իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք 3 հանդիպում: Լա Լիգայի 25-րդ տուրի վերջին 3 խաղերում կմրցեն հետեւյալ զույգերը. «Աթլետիկ» — «Ռեալ Սոսյեդադ», «Գրանադա» — «Վալենսիա» եւ «Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ»: 

«Աթլետիկ Բիլբաո» — «Ռեալ Սոսյեդադ» 

Բասկյան դերբի ասելով արդեն հասկանում ենք, որ հանդիպումը լարված, անզիջում պայքարում է ընթանալու: Երկու թիմերն էլ լավ մարզավիճակում են: «Աթլետիկը» վերջին խաղում Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակներում հյուրընկալվելիս հաղթեց ֆրանսիական «Մարսելին», իսկ «Ռեալ Սոսյեդադը» Պրիմերայում արդեն 3 անընդմեջ հաղթանակ է տարել` այդ խաղերում ընդհանուր առմամբ խփելով 10 գնդակ:

Այս խաղի համար կվերցնեմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: «Աթլետիկը» խաղում է տանը, եւ այնտեղ թիմը գրեթե միշտ գոլ է խփում, իսկ «Ռեալ Սոսյեդադն» այսպիսի մարզավիճակով կարող է գոլ խփել: Բացի այդ, «Սան Մամեսում» կայացած վերջին 3 խաղերում թիմերը փոխանակվել են գոլերով:

«Գրանադա» — «Վալենսիա» 

Երկու թիմերն էլ  ձգտելու են հաղթանակի հասնել: «Լեւանտեի» հաղթանակից հետո «Գրանադան» իջավ վերջին հորիզոնական, իսկ «Վալենսիան» պետք է ձգտի բարելավել իր դիրքը մրցաշարային աղյուսակում: Գարի Նեւիլի գլխավորությամբ «չղջիկները» վերջապես հաղթանակ տարան առաջնությունում, իսկ այնուհետեւ 6:0 հաշվով ջախջախեցին «Ռապիդին»: Այսպիսի ոգեվորության ֆոնին կարելի է ակնկալել, որ «Վալենսիան» այս խաղում եւս կհաղթի: Մի շարք խաղացողներ թարմ տեսքով կներկայանան այս հանդիպմանը: Բացի այդ, Գարի Նեւիլի գլխավորությամբ «Վալենսիան» հյուրընկալվելիս արդեն հաղթել է «Գրանադային»` Իսպանիայի գավաթի շրջանակներում առավելության հասնելով 3:0 հաշվով:

«Աթլետիկո Մադրիդ» — «Վիլյառեալ» 

«Աթլետիկոյի» մասնակցությամբ գրեթե բոլոր խաղերում կարելի է ակնկալել սակավագոլ հանդիպում: Այս խաղը բացառություն չի կազմում: «Աթլետիկոն» սիրում է մեկ գնդակ խփել ու պահպանել հաղթական հաշիվը, իսկ «Վիլյառեալն» այդքան էլ չի փայլում հարձակման գծում: Բացի այդ, «Վիլյառեալը» նախորդ հինգշաբթի եվրագավաթային հանդիպում է անցկացրել «Նապոլիի» հետ, մեծ ուժեր է գործադրել  հաղթանակին հասնելու համար եւ այս խաղում ոչ այնքան թարմ տեսք կունենա: Հետեւաբար, կարելի է ակնկալել, որ «Աթլետիկոն» կհաղթի ու ամենաշատը 3 գոլ կխփվի:

Էքսպրես: Պարտված
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
21:15/21 փտր
«Աթլետիկ Բիլբաո» - «Ռեալ Սոսյեդադ»
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
21:15/21 փտր
«Գրանադա» - «Վալենսիա»
Իսպանիայի առաջնություն, 25-րդ տուր
23:30/21 փտր
«Աթլետիկո Մադրիդ» - «Վիլյառեալ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ