Իսպանական էքսպրեսս. «Բարսելոնան» ու «Վալենսիան» կփոխանակվեն գոլերով, «Սեւիլիան» հերթական տնային հաղթանակը կտանի
«Բարսելոնա» — «Վալենսիա»
Ներկա պահին թիմերը տարբեր հարթությունների վրա են գտնվում: «Բարսելոնան» շարունակում է մնալ բարձրության վրա, իսկ «Վալենսիան» իսպանական ուժեղ ակումբից վերածվել է շարքային, միջակ թիմի: Գարի Նեւիլի գլխավորությամբ «Վալենսիան» շարունակում է անհաջող ելույթներ ունենալ: Վերջին տուրում թիմը սեփական հարկի տակ համարձակվեց պարտվել Խիխոնի «Սպորտինգին»:
Ճիշտ է՝ գավաթային խաղերում «Վալենսիան» անպարտելի է, բայց պետք է նշել, որ «չղջիկների» մրցակիցները եղել են Իսպանիայի ընթացիկ առաջնության ետնապահ թիմերից երկուսը՝ «Լաս Պալմասն» ու «Գրանադան»: Այժմ Նեւիլին սպասվում է շատ լուրջ փորձություն՝ ի դեմս «Բարսելոնայի», այն էլ «Նոու Կամպում»: «Բարսելոնայի» հաղթանակը գրեթե բոլորի մոտ կասկած չի հարուցում, իսկ բուքմեյքերները չափազանց ցածր գործակից են սահմանել այդ խաղադրույքի վրա: Դրա համար էլ առաջարկում եմ խաղադրույք կատարել նրա վրա, որ թիմերը կփոխանակվեն գոլերով ու տոտալ 2,5 գոլից շատ կլինի: «Բարսելոնայի» հարձակման եռյակի մոտ ամեն ինչ կարգին է եւ նրանք կարող են 2-3 եւ նույնիսկ ավել գնդակ ուղարկել վալենսիացիների դարպասը, իսկ ինչ վերաբերում է Նեւիլի թիմին, ճիշտ է՝ նրանք չկարողացան վերջին խաղում գտնել «Սպորտինգի» դարպասը տանող բանալին, բայց մինչ այդ բավականին լավ արդյունավետություն էին ցույց տալիս, իսկ հարձակվողներ Ալվարո Նեգրեդոն ու Պակո Ալկասերը լավ մարզավիճակում են եւ կարող են գրավել այդքան էլ լավ պաշտպանություն չունեցող «Բարսելոնային», ով վերջին խաղերում բավականին կանոնավոր կերպով գոլեր է ընդունում:
«Սեւիլիա» — «Սելտա»
Մեկ շաբաթվա ընթացքում թիմերը միմյանց միջեւ երեք հանդիպում կանցկացնեն: Եվ ահա, սա առաջին դիմակայությունն է: Հանդիպումը կայանալու է «Ռամոն Սանչես Պիսխուանում»: «Սեւիլիան» այնտեղ հաղթում է գրեթե բոլորին, բայց հետաքրքիր է, որ «Սելտան» առաջնության մեկնարկում կարողացավ հաղթել անդալուսցիներին իրենց իսկ հարկի տակ:
Դժվար թե «Սեւիլիան» թողնի «Սելտային» երկրորդ անընդմեջ հաղթանակը տանել «Ռամոն Սանչես Պիսխուանում»: Բացի այդ, «Սեւիլիան» գավաթային խաղերի ավելի հարուստ փորձ ունի, կփորձի այստեղ վստահ հաղթանակի հասնել, որպեսզի Վիգոյում կայանալիք ծանրագույն հանդիպմանը հարուստ պաշարով մոտենա, իսկ «Սելտան» իր հերթին կարծում եմ, որ ավելի շատ կկենտրոնացնի ուժերը առաջնության առաջիկա հանդիպմանը, քանի որ ի տարբերության Իսպանիայի գավաթի՝ այնտեղ վերջին ժամանակահատվածում թիմը ձախողվում է եւ վերջին 5 խաղերում 4 պարտություն է կրել ու նույն «Սեւիլիային» հնարավորություն է տվել իրեն շրջանցելու: Հետեւաբար, այս հանդիպման վերաբերյալ առաջարկում եմ ««Սեւիլիայի» հաղթանակ ու տոտալ 1,5 գոլից շատ» տարբերակը՝ հաշվի առնելով նաեւ այն հանգամանքները, որ Էմերիի սաները տանը մշտապես ամենաքիչը երկու գնդակ են խփում, իսկ «Սելտան» շատ վատ է գործում պաշտպանությունում:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: