Իսպանական էքսպրեսս. «Բարսելոնան» ու «Աթլետիկը» կփոխանակվեն գոլերով, «Սեւիլյան» կհաղթի հյուրընկալվելիս

00:30, 28 հնվ 2016
Խաղում է
Իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի երկու պատասխան հանդիպումները: «Բարսելոնան» «Նոու Կամպում» կընդունի «Աթլետիկին», իսկ «Սեւիլիան» հյուրընկալվելիս կհաղթի: 

«Բարսելոնա» — «Աթլետիկ Բիլբաո» 

Վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երրորդ հանդիպումը: Սկզբից առաջնությունում «Բարսան» հաղթեց տանը 6:0 հաշվով, իսկ այնուհետեւ երեք օր անց «Սան Մամեսում» առավելության հասավ 2:1 հաշվով: Ընդ որում, ի տարբերության առաջին հանդիպման՝ երկրորդ խաղում «Բարսելոնայի» կազմից բացակայում էին Լուիս Սուարեսն ու Լիոնել Մեսսին, բայց դա չխանգարեց թիմին հաջողության հասնել:

Վերջին երկուսը կկարողանան խաղալ այսօրվա հանդիպմանը, բայց քանի որ առաջիկայում սպասվում է «Աթլետիկոյի» հետ կարեւորագույն հանդիպումը, հնարավոր է մի շարք առաջատարներ հանգստի հնարավորություն ստանան: Կարծում եմ, այսօր Լուիս Էնրիկեն մի փոքր պաշտպանողական ոճ կընտրի ու կապավինի հակագրոհներին, ինչը անսովոր է տեսնել կատալոնացիների կատարմամբ՝ հատկապես «Նոու Կամպում»:

«Աթլետիկը» կփորձի ետ բերել կորցրածը ու գրոհների տարափ կսկսի: Մեծ է հավանականությունը, որ տանտերերը հակագրոհներից մեկի ժամանակ գրավեն մրցակցի դարպասը: Բայց եւ հավանական է, որ «Աթլետիկը» եւս գոլ խփի: Արից Ադուրիցը «Բարսելոնայի» դեմ վերջին 8 խաղերում 7 գնդակ է խփել: Համաձայնեք, շատ տպավորիչ ցուցանիշ է, եւ քչերն են կարող հպարտանալ նման ցուցանիշով: Հետեւաբար, տրամաբանական է այս խաղում «երկու թիմերն էլ գոլ կխփեն» տարբերակը:

«Միրանդես» — «Սեւիլիա» 

Թիմերի միջեւ առաջին խաղում գրանցվել է 2:0 հաշիվը: Շատերը ավելի խոշոր հաշիվ էին սպասում, բայց այդուհանդերձ ամենակարեւորը այն է, որ Ունաի Էմերիի թիմը առաջին խաղից հետո գործնականում ապահովել է կիսաեզրափակչի ուղեգիրը: Չգիտես ինչու, բայց այս խաղում բավականին բարձր է գնահատվում «Սեւիլիայի» հաղթանակը: Օգտվելով այդ առիթից՝ առաջարկում ենք «Սեւիլիայի հաղթանակի ու տոտալ 4,5 գնդակից քիչ խաղադրույքը: Գործակիցը բավականին գրավիչ է (2,16): «Սեւիլիան» կփորձի հյուրընկալվելիս հաղթել, որպեսզի երկրպագուների տրամադրությունը բարձրանա, քանի որ թիմը արդեն տոնից տոն է արտագնա հաղթանակներ տանում: Բացի այդ, սեփական հեղինակության համար դժվար թե թողնի «Միրանդեսին» ուրախացնել նրանց երկրպագուներին: Հետեւաբար, այդ խաղադրույքը համարվում է խելամիտ տարբերակ այս հանդիպման համար:

Էքսպրես: Հաղթած
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
00:30/28 հնվ
«Բարսելոնա» - «Աթլետիկ Բիլբաո»
Իսպանիայի գավաթ. 1/4 եզրափակիչ, պատասխան հանդիպում
00:00/28 հնվ
«Միրանդես» - «Սեւիլիա»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ