Իսպանական էքսպրեսս. «Բարսելոնան» կջախջախի «Բետիսին», մադրիդյան թիմերը կհաղթեն

00:15, 22 օգս 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է «Ռեալի», «Աթլետիկոյի» և «Բարսելոնայի» մասնակցությամբ Պրիմերայի 2016/17թթ. մրցաշրջանի առաջին տուրի հանդիպումները:

«Բարսելոնա» — «Բետիս»

Կատալոնական ակումբը բարձր տրամադրությամբ է սկսում մրցաշրջանը: Թիմը հաղթեց Իսպանիայի Սուպերգավաթում: Լուիս Էնրիկեն «Բարսելոնայի» ղեկին նվաճել է 10 հնարավոր տիտղոսներից ութը: Լա լիգայի հերթական մրցաշրջանը «Բլաուգրանան» կսկսի «Բետիսի» դեմ տնային խաղով: Տանտերերի հաղթանակն այս խաղում կասկած չի հարուցում:

Կատալոնական ակումբը վերջին տարիներին Պրիմերան վստահ հաղթանակներով է սկսում, մանավանդ, երբ խաղում է սեփական դաշտում: Թիմում նոր դեմքեր են հայտնվել՝ Գոմեսը, Դինյեն, Դենիս Սուարեսը, Սամուել Ումտիտին: Վերջինս կենտրոնական պաշտպանի դիրքում բավական լավ հեռանկարներ ունի:

«Բարսելոնան» լավ մարզավիճակում է: Դժվար թե անդալուսցիները կարողանան դիմակայել Էնրիկեի թիմին: Բուքմեյքերները սպասում են «Բարսայի» խոշոր հաշվով հաղթանակին: Առաջարկում ենք ««Բարսելոնայի» գոլերը տոտալ 3-ից շատ» խաղադրույքը: Գործակիցը 1,77 է:

«Ռեալ Սոսյեդադ» — «Ռեալ Մադրիդ»

Մեկնարկային տուրում «սերուցքայիններին» արտագնա բարդ հանդիպում է սպասվում: Սան-Սեբաստիանում խաղալը միշտ էլ բարդ է:

«Ռեալ Սոսյեդադը» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մի շարք ձեռքբերումներ ունեցավ, որոնցից ամենանշանակալիցը «Սաութհեմփթոնից» տեղափոխված Խուանմին է: Բասկերն ուժեղացրել են նաև դարպասապահի դիրքը: Ինչ վերաբերում է նախապատրաստական շրջանին, ապա «Ռեալ Սոսյեդադը» վերջին ընկերական խաղերում առանձնապես չտպավորեց: Թիմը միակ հաղթանակը տոնեց հոլանդական «Հերենվենի» դեմ խաղում (2:0):

Անդրադառնանք Զիդանի թիմին: «Արքայական» ակումբը հրաշալի տրամադրություն ունի: Թիմը ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի դրամատիկ խաղում 3:2 հաշվով հաղթեց «Սևիլիային» և մրցաշրջանը սկսում է նվաճած տիտղոսով: «Սոսյեդադի» դեմ արտագնա խաղին վնասվածքի պատճառով չի մասնակցի Կրիշտիանու Ռոնալդուն, ինչը մեծ կորուստ է: Ալվարո Մորատան կրկին վերադարձավ հարազատ ակումբ և արդեն հասցրել է գոլեր հեղինակել: Մի խոսքով, «Ռեալը» բավական լավ մարզավիճակում է:

Այստեղ առաջարկում ենք «Ռեալի» հաղթանակը: Մադրիդցիները վաղուց չեն նվաճել Պրիմերայի չեմպիոնի տիտղոսը: Նրանք մեծ մոտիվացիայով դուրս կգան խաղադաշտ: Առաջին տուրում սայթաքել չի կարելի: Գործակիցը 1,76 է:

«Աթլետիկո Մադրիդ» — «Ալավես»

Սիմեոնեի թիմը տնային հանդիպում է անցկացնում: 1:0 կամ 2:0. ահա առաջին բանը, որ գալիս է ֆուտբոլասերների մտքին: Նախորդ մրցաշրջանում «աթլետները» ռեկորդային քանակությամբ հաղթանակներ տարան նվազագույն հաշվով: Սիմեոնեի թիմի պաշտպանությունն ուղղակի զարմացնում է:

Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում մադրիդցիները մի շարք ձեռքբերումներ ունեցան: Ֆրանսիացի հարձակվող Կեվին Գամեյրոն, ով նախորդ մրցաշրջանում «Սևիլիայի» գլխավոր շարժիչ ուժն էր, 32 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Մադրիդ: «Բենֆիկայից» «Վիսենտե Կալդերոն» տեղափոխված Նիկո Գայտանը նույնպես կուժեղացնի թիմի խաղը:

Ինչ վերաբերում է «Ալավեսին», ապա թիմը Լա լիգայի 3 նորեկներից մեկն է (ի դեպ, Սեգունդայից ուժեղագույնների խումբ են վերադարձել նաև «Օսասունան» ու «Լեգանեսը»): Բասկյան համեստ ակումբի գլխավոր նպատակը Պրիմերայում մնալն է:

Հաշվի առնելով այն, որ «Աթլետիկոն» հազվադեպ է շատ գոլեր խփում, բայց սեփական դաշտում գրեթե բաց չի թողնում, առաջարկում ենք ««Աթլետիկոյի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: 1:0, 2:0 հաշվով հաղթանակները շատ հավանական են: Գործակիցը 1,71 է:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, առաջին տուր
20:14/20 օգս
«Բարսելոնա» - «Բետիս»
Պրիմերա, առաջին տուր
22:15/21 օգս
«Ռեալ Սոսյեդադ» - «Ռեալ Մադրիդ»
Պրիմերա, առաջին տուր
00:15/22 օգս
«Աթլետիկո Մադրիդ» - «Ալավես»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ