Իսպանական էքսպրեսս. «Բարսելոնան», «Աթլետիկոն» ու «Ռեալը» հաղթանակներ կտոնեն

22:45, 18 սպտ 2016
Իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում ենք 3 հանդիպում: Լա Լիգայի 4-րդ տուրում կմրցեն «Լեգանես» — «Բարսելոնա», «Աթլետիկո Մադրիդ» — «Սպորտինգ Խիխոն» և «Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ» զույգերը:

«Լեգանես» — «Բարսելոնա»

Պրիմերայի նորեկը վատ չի մեկնարկել: «Լեգանեսը» անցկացրած 3 խաղում մեկական հաղթանակ, ոչ-ոքի և պարտություն է գրանցել: Համեստ ակումբի համար սա կարելի է լավ դեբյուտ համարել:

Ինչ վերաբերում է «Բարսելոնային», ապա կատալոնացիները Լա լիգայի վերջին տուրում սեփական դաշտում սենսացիոն պարտություն կրեցին «Ալավեսից»՝ 1:2: Մրցաշրջանի մեկնարկում «բլաուգրանան» արդեն 3 միավոր զիջում է գլխավոր մրցակցին, ինչը նշանակում է, որ ևս մեկ սայթաքումը կարող է էլ ավելի մեծացնել Լուիս Էնրիկեի շուրջ ստեղծված խնդիրները:

ՉԼ-ում «Բարսան» հրաշալի մեկնարկեց: ՄՍՆ հարձակվողական եռյակն առաջին անգամ այս մրցաշրջանում ամբողջական հանդիպում անցկացրեց: Արդյունքը «Սելթիկի» համար շատ տխուր էր՝ 0:7 հաշվով պարտություն: «Բարսելոնան» շարունակում է բարկացած մնալ: «Լեգանեսի» դեմ արտագնա խաղում կատալոնացիներն ամեն կերպ փորձելու են հաղթանակ տանել, մյուս արդյունքներն անընդունելի են: Առաջարկում ենք ««Բարսելոնան» 2 խաղակեսերում էլ գոլ կխփի — Այո» խաղադրույքը: Գործակիցը 1,73 է:

«Աթլետիկո Մադրիդ» — «Սպորտինգ Խիխոն»

«Աթլետիկոն», ինչպես «Բարսելոնան», արդեն հասցրել է ձախողվել Պրիմերայում, այն էլ 2 անգամ: Սիմեոնեի թիմը առաջնության մեկնարկային 2 տուրերում ոչ-ոքի է խաղացել: Հատկանշական է, որ 2 դեպքում էլ «աթլետները» նորեկների հետ են կիսել միավորը՝ «Ալավեսի» և «Լեգանեսի»:

Եթե մադրիդցիները ցանկանում են մասնակցել չեմպիոնական մրցավազքին, ապա իրավունք չունեն «Վիսենտե Կալդերոնում» սայթաքել: Գրիզմանն ու ընկերները սեփական երկրպագուների աջակցությամբ կլուծեն խիխոնցիների հարցերը: Սիմեոնեի «Աթլետիկոն» արդյունավետ խաղով երբեք աչքի չի ընկել: Թիմը կարող է հեշտ ու հանգիստ 1:0 կամ 2:0 հաղթական հաշիվը տանել մինչև խաղավարտ: Այդպես եղավ նաև ՉԼ-ի վերջին տուրում, երբ «Աթլետիկոն» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով առավելության հասավ հոլանդական «ՊՍՎ»-ի նկատմամբ: Այնպես որ, առաջարկում ենք ««Աթլետիկոյի» հաղթանակ և ՏՔ 3,5 գոլ» խաղադրույքը: 1:0, 2:0, 3:0 կամ 2:1 հաշիվներն այս խաղում լրիվ հավանական են: Գործակիցը 1,76 է:

«Էսպանյոլ» — «Ռեալ Մադրիդ»

«Էսպանյոլը» շարունակում է միջակ ելույթները: Կատալոնական ակումբը ամեն տարի պայքարում է ընդամենն ուժեղագույնների խումբը չլքելու համար: Անցողիկ պաշտպանություն և ոչ տպավորիչ առջևի գիծ. ահա «Էսպանյոլի» վիճակը: Դժվար թե Կիկե Սանչես Ֆլորեսի գլխավորած ակումբը կարողանա դիմադրել «սերուցքայիններին», թեկուզ սեփական դաշտում:

Ինչ վերաբերում է «Ռեալին», ապա թիմի գործերը շատ լավ են ընթանում: «Արքայական» ակումբը 9 միավորով միանձնյա գլխավորում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը, իսկ ՉԼ-ում չորեքշաբթի կամային հաղթանակ տարավ «Սպորտինգի» նկատմամբ (2:1):

Վերջին տարիներին «Ռեալը» պարզապես ջախջախում է «Էսպանյոլին», ընդ որում՝ թե՛ տանը, թե՛ դրսում: Բավական է միայն նշել, որ թիմերի միջև կայացած վերջին 2 հանդիպումներն ավարտվել են մադրիդցիների 6:0 հաշվով հաղթանակով: Առաջարկում ենք ««Ռեալի» գոլերը ՏՇ 2,5» խաղադրույքը: Գործակիցը բավական բարձր է՝ 2,30:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք ուղիղ 7,00 գործակիցը:

Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի մյուս հանդիպումների վերաբերյալ մեր փորձագետների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 4-րդ տուր
15:00/17 սպտ
«Լեգանես» - «Բարսելոնա»
Պրիմերա, 4-րդ տուր
18:15/17 սպտ
«Աթլետիկո Մադրիդ» - «Սպորտինգ Խիխոն»
Պրիմերա, 4-րդ տուր
22:45/18 սպտ
«Էսպանյոլ» - «Ռեալ Մադրիդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ