Իսպանական էքսպրեսս. «Աթլետիկոն» կհաղթի «Դեպորտիվոյին», «Սպորտինգ» — «Բարսելոնա» խաղի երկրորդ կեսն ավելի արդյունավետ կստացվի

18:15, 25 սպտ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական իսպանական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Լա Լիգայի 6-րդ տուրի երեք հանդիպում՝ «Սպորտինգը» տանը կընդունի «Բարսելոնային», Բիլբաոյի «Աթլետիկը» կխաղա «Սևիլիայի» հետ, իսկ «Աթլետիկոն» հերթական տնային խաղի շրջանակներում ուժերը կչափի «Դեպորտիվոյի» հետ: 

«Սպորտինգ» — «Բարսելոնա» 

«Բարսելոնայի» համար միդ-ուիքն անհաջող ստացվեց: Նախ՝ թիմը չկարողացավ հաղթական հաշիվը պահպանել «Աթլետիկոյի» դեմ խաղում (այն ավարտվեց 1:1 հաշվով), և բացի այդ, հանդիպման ընթացքում վնասվածք ստացավ Լիոնել Մեսսին, որի արդյունքում արգենտինացին ստիպված կլինի բաց թողնել առաջիկա երեք հանդիպումները:

«Սպորտինգը», որն առաջնությունը լավ էր մեկնարկել, վերջին երկու խաղերում պարտություններ է կրել և այժմ վիրավոր գազանի պես կռիվ կտա «Բարսելոնային»: Հատկապես ցավալի էր «Սելտայից» կրած պարտությունը, թիմը գոլ բաց թողեց խաղի վերջնամասում 11-մետրանոցից:

Բայց այժմ խաղը կայանալու է Խիխոնում և լիովին այլ «Սպորտինգի» կտեսնենք, որն ընթացիկ առաջնությունում տանն արդեն երկու հաղթանակ է գրանցել: Ընդհանուր առմամբ, «Սպորտինգը» վերջին 7 տնային խաղերից վեցում հաղթանակ է տարել: Նախորդ մրցաշրջանում Աբելարդոյի թիմը տանը հաղթել է «Աթլետիկոյի», «Վիլյառեալի», «Աթլետիկի» պես թիմերի, ոչ-ոքի խաղացել Մադրիդի «Ռեալի» հետ:

Իհարկե, Մեսսին շատ լուրջ կորուստ է «Բարսայի» համար, բայց կատալոնական ակումբը նախորդ մրցաշրջանում ապացուցեց, որ առանց թիմի առաջատարի էլ կարող է լուրջ արդյունքներ գրանցել: Դրանց թվում է նաև Մադրիդի «Ռեալի» նկատմամբ խոշոր 4:0 հաշվով արտագնա հաղթանակը (այդ խաղում Մեսսին խաղադաշտ դուրս եկավ միայն այն ժամանակ, երբ հաշիվը 3:0 էր): Սակայն սկզբնական շրջանում հնարավոր է, որ «Բարսայի» համար անսովոր լինի խաղալ առանց Մեսսիի, իսկ «Սպորտինգը» իր երկրպագուների առջև կարողանա դիմադրել կատալոնական ակումբին: Այս խաղում ավելի հավանական եմ համարում, որ հիմնական իրադարձությունները տեղի կունենան երկրորդ խաղակեսում: Նախորդ մրցաշրջանում «Բարսելոնայի» մեծ թվով խաղերում այս սցենարն ընթացել է՝ Էնրիկեի թիմն ուժեղացրել է ճնշումը երկրորդ կեսում ու հաղթանակ տարել: Չեմ բացառում նաև անակնկալը՝ խիխոնյան ակումբն ունակ է տանը տհաճ պահեր պարգևել ցանկացած ակումբի:

«Աթլետիկ Բիլբաո» — «Սևիլիա» 

Գաղտնիք չէ «Սևիլիայի» խայտառակ վատ վիճակագրությունն արտագնա խաղերում: Նախորդ մրցաշրջանում թիմն առաջնությունում ոչ մի արտագնա հաղթանակ չտարավ, իսկ ամբողջ մրցաշրջանում դուրսը հաղթեց միայն մեկ անգամ՝ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում հաղթելով հենց «Աթլետիկին»: Ընթացիկ մրցաշրջանում ևս անդալուզական ակումբին դեռևս չի հաջողվում հյուրընկալվելիս զգալ հաղթանակի բերկրանքը: Եթե չհաշվենք «Բարսելոնայի» հետ սուպերգավաթային երկրորդ հանդիպումը (0:3 հաշվով պարտություն), ապա թիմը դրսում միմիայն ոչ-ոքիներ է խաղում: Առաջնությունում խաղաղ դաշինքի է հասել «Էյբարի» ու «Վիլյառեալի», իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Յուվենթուսի» հետ:

Կարծում եմ, որ այս խաղում ևս Սամպաոլիին չի հաջողվի առաջին արտագնա հաղթանակ տանելը: Դրա համար կան մի քանի գործոններ. առաջին՝ «Աթլետիկը» լավ թափ է հավաքել ու անհաջող մեկնարկից հետո երեք անընդմեջ հաղթանակ է տարել, երկրորդ՝ «Սևիլիայի» խայտառակ վատ խաղը դրսում, երրորդ՝ արդեն երեքշաբթի անդալուզցիներին Չեմպիոնների լիգայում սպասվում է «Լիոնի» դեմ տնային խաղը, այնտեղ պետք է հաղթանակ տանել, քանզի ֆրանսիական ակումբը համարվում է «Սևիլիայի» հիմնական մրցակիցը 1/8 եզրափակիչ դուրս գալու համար պայքարում: Սամպաոլին, ամենայն հավանականությամբ, շեշտը կդնի այդ հանդիպման վրա: «Սևիլիան» այն թիմը չէ, որը միաժամանակ միանգամից մի քանի մրցաշարում պայքարի:

Այդ պատճառով կարծում եմ, որ «Աթլետիկը» տանն առնվազն չի պարտվի: Միևնույն ժամանակ կարծում եմ, որ խաղն այդքան էլ գոլառատ չի ստացվի: Առավելագույնը երեք գոլ կխփվի: Այս թիմերի միջև վերջին 6 խաղերից հինգում աշխատել է տոտալ 3,5 գոլից քիչ խաղադրույքը: Բացի այդ, «Սևիլիայի» արտագնա հանդիպումներն այդքան էլ բարձր արդյունավետությամբ աչքի չեն ընկնում՝ առավելագույնը երեք գնդակ: Այնպես որ, այս խաղադրույքները միացնելով, ստանում ենք 1,83 գործակիցը:

«Աթլետիկո Մադրիդ» — «Դեպորտիվո» 

Միմյանց դեմ մրցելու են այնպիսի թիմեր, որոնց մասնակցությամբ խաղերում մեծ մասամբ քիչ գոլեր են խփվում: Եթե «Աթլետիկոյի» դեպքում արդեն բնական է դարձել այն, որ պետք է սպասել սակավագոլ հանդիպման, ապա «Դեպորի» պարագայում դա նորություն է: Այս մրցաշրջանում գալիսիացիների բոլոր 4 խաղերում առավելագույնը 3 գոլ է խփվել:

Բնական է, «Աթլետիկոն» ֆավորիտ է, խաղում է տանը, մրցակցին կարգով ու հնարավորություններով գերազանցում է, լուրջ կորուստներ չունի: Այդ պատճառով էլ այս խաղում տրամաբանական է առաջարկել «Աթլետիկոյի» խաղերում միշտ առաջարկվող ու գերադասելի խաղադրույքը՝ մադրիդցիների հաղթանակն ու տոտալ 3,5-ից քիչ գնդակ: Վերոնշյալ գործոններին ավելացնենք նաև այն, որ «Աթլետիկոն» առաջիկա չորեքշաբթի հանդիպում է անցկացնելու և կուզենա ուժերը խնայել ու դժվար թե 4:0, 5:0 հաշիվներ գրանցվեն: Այսպիսի խաղադրույքի համար 1,85-ը լավ գործակից է:

Էքսպրես: Պարտված
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/24 սպտ
«Սպորտինգ» Խիխոն - «Բարսելոնա»
Պրիմերա, 6-րդ տուր
20:30/24 սպտ
«Աթլետիկ Բիլբաո» - «Սևիլիա»
Պրիմերա, 6-րդ տուր
18:15/25 սպտ
«Աթլետիկո Մադրիդ» - «Դեպորտիվո»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ