Իսլանդիա – Լիխտենշտեյն․ Կհաջողվի՞ վիկինգներին հաղթել խոշոր հաշվով

22:45, 11 հկտ 2021
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրում Իսլանդիայի հավաքականը կընդունի Լիխտենշտեյնի թիմին: «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ Իսլանդիայի հավաքականը խնդիրներ չի ունենա այս խաղում, սակայն 4-ից ավելի գոլ չի գրանցվի։

Երկու թիմերն էլ արդեն մրցաշարային խնդիրներ չեն լուծում այս ընտրական փուլում։ Ինչպես կանխատեսվում էր, Լիխտենշտեյնի հավաքականը միավորներ բաժանողի դերում էր այս խմբում, իսկ իսլանդացիները խորը ճգնաժամի մեջ են ձգձգվող սերնդափոխության պատճառով։ Նրանք վաստակել են 5 միավոր և նախավերջին տեղում են J խմբում։

Հոկտեմբերի 8-ին իսլանդացիները տնային ոչ ոքի խաղացին Հայաստանի հավաքականի հետ (1:1), իսկ Լիխտենշտեյնը սեփական խաղադաշտում 0։4 հաշվով պարտվեց երկրորդ տեղ բարձրացած Հյուսիսային Մակեդոնիայիին։

Այս խաղում ակնհայտ ֆավորիտ է Իսլանդիայի հավաքականը, որի հաղթանակը ստացել է 1․12 գործակից։ Ոչ ոքիի գործակիցը 9․70 է, իսկ Լիխտենշտեյնի հավաքականի հաղթանակը գնահատվում է 30․00 գործակցով։ Էլ ե՞րբ վիկինգները պետք է վաստակեն միավորներ, եթե ոչ Լիխտենշտեյնի դեմ տնային խաղում։

Այս թիմերի միջև նախորդ խաղերում իսլանդացիները վստահ հաղթանակ են տարել 4։0 և 4։1 հաշիվներով։ Հաշվի առնելով արդեն նշված մի շարք հանգամանքներ՝ ընտրում եմ Իսլանդիայի հաղթանակ ու խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը, որը գնահատվում է 1․50 գործակցով։ Այս մարզավիճակով իսլանդացիները դժվար թե կարողանան ջախջախել Լիխտենշտեյնին։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/11 հկտ
Իսլանդիա – Լիխտենշտեյն
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ