Իսլանդիա – Հայաստան. Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 08 հկտ 2021
Մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է կատարել Հայաստանի և Իսլանդիայի հավաքականների միջև ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի J խմբի 7-րդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Բոլորին ողջույն.

Հայաստանի ազգային հավաքականը վերսկսում է պայքարը Մունդիալ-2022-ի ընտրական մրցաշարում: Մեր ընտրանին առայժմ երկրորդ տեղում է, բայց միտքը, որ 11-ի փոխարեն պետք է 13 միավոր ունենայինք, շարունակում է տանջել բոլորիս: Ամեն դեպքում, Լիխտենշտայնի հետ խաղը պետք է մոռանալ և բարձր տրամադրությամբ մոտենալ ընտրական մրցաշարի ամենապատասխանատու ու բարդ հատվածին:

Հենց հոկտեմբերի երկու խաղերը կտան այն հարցի պատասխանը, թե որքանով ենք պատրաստ պայքարել եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Երկու խաղերն էլ արտագնա են ու բարդ մրցակիցների հետ: Ռումինիայի հետ դիմակայությունը, ընդհանրապես, կարող է երկրորդ տեղի համար պայքարում յուրովի եզրափակիչ դառնալ: Բայց դրա մասին ավելի ուշ: Հիմա խոսենք Իսլանդիայի հետ խաղի մասին: Եվրո-2016-ի ու Մունդիալ-2018-ի մասնակցի ընթացիկ վիճակը լավը չէ: Իսլանդիան չի ցուցադրում այն ֆուտբոլը, որին մեզ հասցրեց սովորեցնել վերոհիշյալ երկու խոշոր մրցաշարերի ընթացքում: Մյուս կողմից, իսլանդացիներն այնքան վատը չեն, որքան երևանյան խաղի ժամանակ էին: Արնար Վիդարսոնը Էյդուր Գուդյոնսենի անմիջական օգնությամբ ուշքի է բերում «վիկինգներին»: Հյուսիսային Մակեդոնիայի հետ «քամբեքը» ցույց տվեց, որ իսլանդացիները, բացի Գերմանիայից, կարող են ոտք գցել յուրաքանչյուրին, առավել ևս սեփական դաշտում:

Հայաստանի հավաքականը խաղին մոտենում է իր խնդիրներով ու առավելություններով: Խոակին Կապառոսն այս անգամ չհրավիրեց Վբեյմար Անգուլոյին, Վահան Բիչախչյանին և Ժիրայր Շաղոյանին: Վնասվածքի պատճառով չի խաղալու Հովհաննես Համբարձումյանը: Սա խնդիր է, որի պատճառների մեջ չխորանանք: Այն, ամեն դեպքում, լուծելի է: Փոխարենը, երկար մտորումներից հետո Հայաստանի հավաքականի հրավերն ընդունեց Լուկաս Սելարայանը: Արգենտինահայ ֆուտբոլիստը, իհարկե, հրաշագործ չէ, բայց նրանից սպասելիքները մեծ են: Առաջին հերթին նրա համար, որ բարձրակարգ խաղացող է և ունի դրվագը մեկ հարվածով վճռողի համբավ: Եթե կարողանա արագ համագործակցել մեր թիմի հարձակման ու կիսապաշտպանության առաջատարների հետ, ապա այդ ամենից հետաքրքիր բան կստացվի:

Հայաստանի հավաքականը Ռեյկյավիկ է մեկնել երեք միավորի հետևից: Դա չի քննարկվում: Հուսով եմ՝ չի կրկնվի Սկոպյեի սխալը, երբ Կապառոսը որոշեց ռիսկի չդիմել ու բավարարվել մեկ միավորով: Բայց, հաշվի առնելով մի քանի հանգամանք, որոնցից գլխավորը մրցակցի խաղաոճի «անհարմարությունն» է մեզ համար, կարծում եմ՝ Իսլանդիայում ոչ ոքի կխաղանք: Ընտրում եմ հենց այդ տարբերակը, որի գործակիցը, մեղմ ասած, գայթակղում է:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
22:45/8 հկտ
Իսլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ