Իսլանդիա – Հայաստան․ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը

22:45, 08 հկտ 2021
Ֆուտբոլային լրագրող և «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Արթուր Պետրոսյանը կանխատեսում է արել Իսլանդիա – Հայաստան ԱԱ-2022-ի որակավորման փուլի J խմբի 7-րդ տուրի խաղի վերաբերյալ։

Հայաստանի հավաքականը Խոակին Կապառոսի օրոք բավականին աճ է գրանցել խաղի կազմակերպման առումուվ։ Իսկ MLS-ի աստղ Լուկաս Սելարայանին հավաքական հրավիրելը թիմին ավելի վտանգավոր կդարձնի հարձակման գծում։ Ընդհանուր առմամբ, Իսլանդիայի հետ մրցավեճում հյուրերը շեշտը դնելու են առանց գնդակի ավելի կազմակերպված գործելու վրա, ինչպես նաև առջևի գծում առավել արդյունավետ խաղի, ինչը չտեսանք Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հետ դիմակայություններում։

Իսլանդացիները, որոնք 6 խաղում ընդամենը 1 հաղթանակ են տարել, հեռու են երբեմնի լավագույն խաղից։ Թերևս, կարելի է հիշել միայն սեպտեմբերին ռումինացիների հետ մրցավեճը, որտեղ նրանք հրաշքով փրկվեցին և 2։2 հաշվով ավարտեցին հանդիպումը։ Ընդհանուր առմամբ, կղզիաբնակների խաղը բոլոր առումներով անկում է ապրել։

Ամենայն հավանականությամբ, և՛ հյուրերը, և՛  դաշտի տերերը նվազագույնը 1 գոլ կխփեն։ Անկախ ամեն ինչից՝ Հայաստանի հավաքականի թույլ օղակը մնում է պաշտպանությունը, բայց առջևի գծի ֆուտբոլիստների որակները պետք է որ թույլ տան գոնե 1 անգամ արդյունքի հասնել։

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
22:45/8 հկտ
Իսլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ