Իսլանդիա — Ֆրանսիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 11 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 7-րդ տուրի Իսլանդիա — Ֆրանսիա հանդիպման վերաբերյալ։

Իհարկե, բոլորի հիշողության մեջ դեռևս թարմ է Իսլանդիայի հավաքականի փառահեղ մրցելույթը ԵՎՐՈ-2016-ում, երբ թիմը կարողացավ բավականին հեռուն գնալ։ Ի դեպ, հենց Ֆրանսիան կանգնեցրեց Իսլանդիային, անզուգական Ֆրանսիան, որը եզրափակչում չեմպիոնի տիտղոսը զիջեց Պորտուգալիային։

Իհարկե այդ ամենից գրեթե 4 տարի է անցել, բայց իսլանդացիները դեռևս ուժեղ են, մանավանդ սեփական հարկի տակ, ու կարող են կռիվ տալ ֆրանսիացիներին։ Այնուամենայնիվ մտածում եմ, որ Ֆրանսիայի հավաքականը ուժեղ կլինի այս խաղում։

Սակայն Աշխարհի գործող չեմպիոնների ու Եվրոպայի գործող փոխչեմպիոնների մոտ ամեն ինչ չէ, որ կարգին է։ Պոլ Պոգբան լավագույն մարզավիճակում չէ, ու ընդհանրապես, հարցականի տակ է՝ կխաղա նա այս խաղում, թե ոչ։ Ուշադրության կենտրոնում է լինելու Անտուան Գրիզմանը, ում ակումբային ելույթները նոր թիմի կազմում չեն գոհացնում շատերին։

Ամեն դեպքում կարծում եմ՝ Ֆրանսիան կկարողանա հաղթել մրցակցին։ Առաջարկում եմ՝ հյուրերի հանդիկապ (-1,5):

Օրդինար: Հաղթած
ԵՎՐՈ-2020․ ընտրական փուլ․ 7-րդ տուր
22:45/11 հկտ
Իսլանդիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ