Իսլանդիա — Ավստրիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

20:00, 22 հնս 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս Խարկովի «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչ ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Փարիզի «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտում կայանալիք Եվրո-2016-ի F խմբի երրորդ տուրի Իսլանդիա — Ավստրիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում իսլանդացիները կարող են հաղթանակի հասնել: 

Ավստրիան այս մրցաշարում շատ է հիասթափեցնում իր խաղով: Թեև անուններով թիմն այդքան էլ վատը չէ, բայց ոչինչ չի ստացվում: Եթե կազմակերպման առումով ամեն ինչ այդքան էլ վատ չէ, հերոսաբար դիմադրեցին պորտուգալացիներին, ապա հարձակման գծում ընդհանրապես դատարկություն է: Ոչինչ ստեղծել չի ստացվում: Միայն հազվադեպ Ալաբայի կատարմամբ հեռահար հարվածներն են վտանգ ստեղծում մրցակցի դարպասին: Բայց Ավստրիայից շատերն ավելին էին սպասում: Ինչպես ինձ է թվում, Իսլանդիան կարող է ավելացնել: Թիմը երկու ոչ-ոքի է արել, բայց երկրորդը հաստատ չի կարող գոհացնել, քանզի մինչև վերջ պայքարեցին: Իսլանդացիներին փորձը չի բավարարում և հասկացողությունը, թե ինչպես է պետք պահել տարբեր իրավիճակներում: Առաջիկա խաղում երկու թիմերին էլ հաղթանակ է անհրաժեշտ և այսպիսի իրավիճակում, ինչպես ինձ է թվում, կխախտվի Ավստրիայի հավաքականի համաձայնեցվածությունը, իսկ Իսլանդիայի հավաքականի ցանկությանը ֆորա կտամ: Այնպես որ, այստեղ ապահովագրված կփորձեի խաղալ Իսլանդիայի հաղթանակի վրա: Չեմ հավատում, որ ավստրիացիները վերջին խաղին կկարողանան հավաքվել, իսկ ահա Իսլանդիայից սպասում եմ և՜ լավ ֆուտբոլ, և՜ արդյունք: Այս տղաները կարող են հայտնվել փլեյ-օֆֆում, ընդ որում` նրանց այդպես լավ աջակցում են երկրպագուները:

Օրդինար: Հաղթած
Եվրո-2016. F խումբ. երրորդ տուր
20:00/22 հնս
Իսլանդիա - Ավստրիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ