Իսլանդիա – Ավստրիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

20:00, 22 հնս 2016
«Дождь» հեռուստաընկերության սպորտային թղթակից, Գերմանիայի և Անգլիայի առաջնություններում մասնագիտացած Ալեքսեյ Անդրոնովը կանխատեսում է արել Եվրո-2016-ի խմբային փուլի երրորդ տուրի Իսլանդիա – Ավստրիա հանդիպման վերաբերյալ, որը տեղի կունենա Փարիզի «Ստատ դե Ֆրանս» մարզադաշտում: Փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում Ավստրիան կհաղթի և կանցնի հաջորդ փուլ:

Ալեքսանդր Դրագովիչը վերադառնում է Ավստրիայի հավաքականի կազմ: Ինձ թվում է, որ Եվրո-2016-ը ավստրիացիների համար մեծ վախով սկսվեց: Նրանք պարտվեցին Հունգարիային, ինչին ոչ ոք չէր սպասում, այդ թվում նաև Կոլլերի սաները: Հետո եկավ մեծ մոտիվացիայի պահը, ինչի հաշվին ավստրիացիներին հաջողվեց դիմադրել պորտուգալացիներին, որոնց, ըստ էության, նրանք պետք է պարտվեին: Պորտուգալիան խաղավերջում 11 մետրանոցի հնարավորություն ստացավ, բայց Ռոնալդուն նշակետից վրիպեց:

Բայց հիմա, հաշվի առնելով պաշտպանության առանցքային խաղացողի վերադարձն ու մոտիվացիան, ավստրիացիներն առաջիկա խաղի ֆավորիտն են: Իսլանդիայի հանդեպ իմ ողջ համակրանքով հանդերձ չեմ կարծում, թե կղզիաբնակներն այս խաղում կարող են միավոր վաստակել: Առաջարկում եմ 2,25 գործակցով խաղադրույք կատարել Ավստրիայի մաքուր հաղթանակի վրա:

Օրդինար: Պարտված
Եվրո-2016, խմբային փուլ
20:00/22 հնս
Իսլանդիա – Ավստրիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ