Իռլանդիա – Շոտլանդիա: Կանխատեսում և խաղադրույք

22:45, 10 հնս 2022
Ազգերի լիգայի խաղարկության B դիվիզիոնի 3-րդ տուրում Իռլանդիայի հավաքականն առաջին խմբում կհյուրընկալի Շոտլանդիայի թիմին։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում թիմերից մեկը գոլ չի խփի։

Իռլանդիան 2 պարտություն է կրել Ազգերի լիգայի այս խաղարկությունում: Իռլանդացիները 2 դեպքում էլ պարտվել են նվազագույն հաշվով։ Այդ հանդիպումներից առաջ Սթիվեն Քենիի թիմն անպարտելի էր 8 խաղ։ Իհարկե, իռլանդացիների և շոտլանդացիների միջև հանդիպումները միշտ թեժ են լինում։

Վերջին անգամ թիմերը միմյանց դեմ մրցել են Եվրո-2016-ի ընտրական փուլում։ Խաղերից մեկն ավարտվել էր ոչ-ոքի, իսկ մյուսում հաղթել էր Շոտլանդիան։ Իռլանդիայի հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 47-րդ տեղում է։

Շոտլանդիայի հավաքականը չկարողացավ ԱԱ-2022-ի ուեղգիր նվաճել։ Անցումային խաղերի կիսաեզրափակիչում բրիտանական թիմը 1։3 հաշվով պարտվեց Ուկրաինայի հավաքականին։ Իսկ Ազգերի լիգայի խաղարկության առաջին խաղում շոտլանդացիները 2։0 հաշվով հաղթեցին Հայաստանի հավաքականին։

Բուքմեյքերները ոչ մեծ ֆավորիտ են համարում Իռլանդիային, որի հաղթանակի համար սահմանվել է 2․69 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 3․00, իսկ հյուրերի հաղթանակը՝ 2․90 գործակիցը։

Իռլանդիան այնքան էլ դիտարժան ֆուտբոլ չի ցուցադրում։ Վերջին 9 խաղերից 6-ը գոլառատ չեն եղել, իսկ 7-ում՝ թիմերից մեկը գոլ չի խփել։ Ընդամենը 1 խաղում է Իռլանդիան 1-ից ավելի գոլ բաց թողել։

Շոտլանդիայի վերջին 10 խաղերից 7-ը գոլառատ չեն եղել։ Ընդամենը 4 խաղում են թիմերը փոխանակվել գոլերով։ Սկզբունքային գրեթե յուրաքանչյուր հանդիպման հիմնական գործողությունները ծավալվում են դաշտի կենտրոնում, այլ ոչ թե թիմերի դարպասների մոտ։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն — ոչ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․71 գործակիցը։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/10 հնս
Իռլանդիա – Շոտլանդիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ