Իռլանդիա – Հայաստան։ Կանխատեսում և խաղադրույք

22:00, 27 սպտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել Իռլանդիա – Հայաստան Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս խաղում ամեն ինչ շատ պարզ է։ Իռլանդիայի հավաքականը ֆավորիտ է։ Իռլանդացիները նույնիսկ չպարտվելու դեպքում պահպանում են տեղը B դիվիզիոնում, իսկ Հայաստանը վերադառնում է C դիվիզիոն։ Մեզ միայն հաղթանակ է անհրաժեշտ, բայց դա չի նշանակում, որ կարողանալու ենք մեր խաղը թելադրել այս հանդիպման ընթացքում։

Այո, Երևանում Կապառոսի թիմը հաղթել է իռլանդացիներին, բայց այդ հաղթանակից նույնիսկ մենք էինք զարմացած։ Չեմ կարծում, որ նման սցենար կտեսնենք։ Իրականում, շատ բան կախված է Իռլանդիայի մոտեցումից։ Եթե մրցակիցը կարողանա իր խաղը ցուցադրել, ապա մենք դժվար թե իրական շանս ունենանք։ Բայց, մյուս կողմից, պետք չէ բացառել, որ մեր հավաքականը կարող է 0։5 հաշվով ուկրաինացիներից կրած պարտությունից հետո կրկնակի մոտիվացիայով դուրս գալ դաշտ։

Հանդիպման ելքի, գոլերի ընդհանուր տոտալի և դեղին քարտերի վերաբերյալ խաղադրույքներից զերծ կմնամ, փոխարենը կառաջարկեմ ռիսկային և նույնիսկ քիչ հավանական թվացող կանխատեսում։

Ընտրում եմ 1-ին խաղակեսում Հայաստանի գոլերի տոտալը 0․5-ից շատ խաղադրույքը՝ 3.83 գործակցով։ Հայաստանի հավաքականը հիմնականում հակագրոհելու է։ Չնայած նրան, որ Իռլանդիային ձեռնտու է նույնիսկ ոչ-ոքին, կարծում եմ, որ տանտերերը առաջին րոպեներից նետվելու են առաջ։ Թիմը խաղում է սեփական խաղադաշտում և փորձելու է ռևանշի հասնել առաջին տուրում կրած պարտության համար։ Իռլանդիան նախորդ տուրում ևս պարտություն էր կրել։ Այս իրավիճակում սպասելի է, որ Խոակին Կապառոսի թիմը կարող է օգտվել ստանդարտներից կամ հակագրոհներից։

Օրդինար: Պարտված
Ազգերի լիգա
22:00/27 սպտ
Իռլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ