Իռլանդիա – Հայաստան։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

22:45, 27 սպտ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Իռլանդիա – Հայաստան Ազգերի լիգայի B դիվիզիոնի առաջին խմբի վերջին՝ 6-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Չորրորդ անընդմեջ պարտությունն Ազգերի լիգայի խաղարկությունում Հայաստանի հավաքականին պահեց B լիգայի 1-ին խմբի վերջին տեղում: Սակայն Իռլանդիայի պարտությունը Գլազգոյում պահպանեց մեր հավաքականի՝ երրորդ տեղը գրավելու հնարավորությունը: Դրա համար հարկավոր է Դուբլինում հաղթել Իռլանդիային:

Ուկրաինայից կրած պարտությունը հերթական խոշոր հաշվովն էր Խոակին Կապառոսի գլխավորած թիմի համար: Անհասկանալի ձախողումը երկրորդ խաղակեսում մեր թիմին ևս մեկ անգամ ցույց տվեց իր տեղը եվրոպական ֆուտբոլում: Ստեղծված իրավիճակում թերևս ճիշտ կլիներ վերադառնալ C լիգա, որտեղ մրցակիցներն այդքան ուժեղ չեն: Բայց հայ ֆուտբոլիստներն անգամ այս իրավիճակում կարող են գլխից բարձր ցատկել ու պահպանել տեղն այս լիգայում: Եթե անկեղծ, դժվար է հավատալ, որ այսպիսի խաղով դա հնարավոր է: Հայաստանի հավաքականի խաղում շարունակում է բացակայել համագործակցությունն օղակների միջև: Դարպասապահի ու պաշտպանների երկար փոխանցումներն առջևի գիծ արդյունք չեն տալիս, առավել ևս, որ չունենք մաքուր ինը համար՝ բարձրահասակ ու ամրակազմ ֆուտբոլիստ, որը կարող է արձագանքել այդ փոխանցումներին: Նման խաղը ավելի անհույս է դառնում Իռլանդիայի պես թիմերի հետ դիմակայություններում, որովհետև դա հենց իրենց «հացն ու ջուրն» է: Հնարավոր է՝ Հայաստանի հավաքականի ղեկին իր վերջին խաղում Կապառոսը պետք է կտրուկ փոխի մոտեցումը: Մենք շանս կունենանք, եթե շատ տիրենք գնդակին ու գրոհները կազմակերպենք կարճ փոխանցումներով: Դրան կարող է նպաստել Էդուարդ Սպերցյանի վերադարձը, իսկ թիկունքը կարող է ավելի ամուր լինել Վարազդատ Հարոյանի վերադարձով:

Իռլանդիային հաղթելու փորձ Հայաստանի հավաքականն ունի. մեկնարկային տուրում Երևանում տոնած հաղթանակն այդ ընտրանու նկատմամբ առայժմ միակն է մեզ համար: Հիմա Իռլանդիան խաղալու է տանը և ամեն ինչ կանի ռևանշի հասնելու համար: Հայաստանում պարտվելուց հետո իռլանդացիները զիջեցին նաև Ուկրաինային, բայց դրանից հետո ակնհայտորեն բարելավեցին իրենց խաղը: Խոշոր հաշվով հաղթանակը Շոտլանդիայի նկատմամբ, նույն ուկրաինացիների հետ ոչ-ոքին դրա ապացույցն են: Իսկ նախորդ տուրում Սթիվեն Քենիի թիմը հաղթում էր Գլազգոյում, բայց իր վերջով զիջեց խմբի առաջատարին:

Բնականաբար, այս ամենը հաշվի առնելով, Իռլանդիային պետք է համարել հանդիպման ֆավորիտ: Մրցակցին լրջորեն դիմակայելու համար Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հաճախ կխախտեն խաղի կանոնները: Առաջարկում եմ ընտրել դեղին քարտերով Հայաստանի հավաքականի հանդիկապը: Մեր թիմը պետք է որ մրցակցից առնվազն երկու դեղին քարտ ավելի ստանա:

Օրդինար: Հաղթած
Ազգերի լիգա
22:45/27 սպտ
Իռլանդիա – Հայաստան
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ