Իռլանդիա – Ֆրանսիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 27 մրտ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իռլանդիա – Ֆրանսիա Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Պատմական դարձած դիմակայություն է սպասվում «Ավիվա» ստադիոնում: Միմյանց դեմ մրցելու են 2009 թվականից ի վեր հուր հավիտյան թշնամիներ դարձած Իռլանդիայի ու Ֆրանսիայի հավաքականները։ Պատճառը Մունդիալ-2010-ի անցումային փուլի պատասխան խաղն էր, երբ ավելացված ժամանակում Թիերի Անրին ակնհայտորեն ձեռքով խաղաց մրցակցի տուգանային հրապարակում, ինչի արդյունքում Ուիլյամ Գալասը խփեց Ֆրանսիայի համար հաղթական գնդակը։ Դրանից հետո թիմերը պաշտոնական խաղում մրցել են միայն 1 անգամ. Եվրո-2016-ի 1/8 եզրափակիչում Ֆրանսիան ուժեղ էր Իռլանդիայից 2։1 հաշվով։

Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի առաջին տուրն Իռլանդիան բաց էր թողնում։ Մինչդեռ Ֆրանսիայի հավաքականն անդրանիկ տուրում չնկատեց զորեղ Նիդերլանդների հավաքականին։ Հարազատ երկրպագուների աչքի առաջ Դիդյե Դեշամի թիմը ծնկի բերեց մրցակցին 4։0 հաշվով։ Խաղային տեսանկյունից որևէ թերություն հնարավորություն չեղավ գտնել Ֆրանսիայի խաղում, ամեն ինչ ֆանտաստիկ մակարդակի վրա էր։

Իռլանդիան թեպետ առաջին տուրը բաց էր թողնում, սակայն, ըստ օրացույցի, իր ընկերական հանդիպումն անցկացրեց՝ 3։2 հաշվով հաղթելով Լատվիային։ Չնայած արդյունավետ խաղին, չեմ կարծում, որ ֆրանսիացիները լուրջ խնդիրներ կունենան «Կանաչների» հետ։ Նույնիսկ վստահ եմ, որ երկրորդ խաղում անընդմեջ Ֆրանսիան սեփական դարպասն անառիկ կպահի։

Կանխատեսում եմ Ֆրանսիայի «չոր» հաղթանակը 2,01 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
22:45/27 մրտ
Իռլանդիա - Ֆրանսիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ