Իրան — Պորտուգալիա. Ալեքսեյ Անդրոնովի կանխատեսումը

10:00, 25 հնս 2018
Viasat հեռուստաընկերության հայտնի մեկնաբան Ալեքսեյ Անդրոնովը վիդեոկանխատեսում է արել Մունդիալ-2018-ի խմբային փուլի 3-րդ տուրի Իրան — Պորտուգալիա հանդիպման վերաբերյալ: Նա կարծում է, որ Ֆերնանդու Սանտուշի թիմն այս խաղում նվազագույնը երկու գոլ կխփի: 

Հանդիպում, որի արդյունքում պարզ կդառնա, թե Ռուսաստանի հավաքականը ԱԱ-2018-ի 1/8 եզրափակչում որ թիմի դեմ կխաղա: Սակայն ինձ թվում է, որ պորտուգալացիները դժվար այս մրցակցին ընտրեն: Ընդհանրապես շատ դժվար է Ռուսաստանի և Ուրուգվայի միջև ընտրություն կատարել: Բացի այդ, Իրանը դեռևս շանսեր է պահպանում: Պորտուգալիան բավական մոտիվացված մրցակցի հետ կխաղա: Կարծում եմ, որ այնուամենայնիվ Պորտուգալիան չի թողնի, որ այս խաղի նախաձեռնությունն իր ձեռքում չլինի:

Ոչինչ չգիտեմ Ռոնալդուի մասին: Նրա գոլի համար 2,0-ից ցածր գործակից են տալիս: Բայց ես նման խաղադրույք չէի կատարի: Միևնույն ժամանակ Սանտուշի թիմից գոլերի եմ սպասում: Ինձ թվում է, որ պորտուգալացիները բավական վստահություն են ձեռք բերել: Նրանք ընդունակ են Իրանի թիմի պաշտպանությունում խոցելի տեղեր գտնել: Խաղադրույքս 2,08 գործակցով «Պորտուգալիայի անհատական գոլերը տոտալ 1,5-ից շատ»-ն է:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018
10:00/25 հնս
Իրան - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ