Իրան — Իսպանիա․ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:00, 20 հնս 2018
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Մունդիալ-2018-ի B խմբի 2-րդ տուրի Իրան — Իսպանիա հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում այն բանի վրա, որ երկրորդ խաղակեսն առաջինից արդյունավետ կլինի։

Իրանի հավաքականը հիմնականում բախտի մեծ գործոնի շնորհիվ հաղթեց Մարոկկոյի ընտրանուն։ Այդ խաղում թիմերը հավասար պայքար էին մղում, սակայն հաղթեց այն թիմը, որը դրան ավելի շատ էր ձգտում։ Թեպետ այդ խաղում առանձնակիորեն չփայեց թիմի առանցքայն խաղացող Սերդար Ազմունը, սակայն հաղթանակը մնում է հաղթանակ։ Իսպանիայի հետ խաղում Ազմունը կփորձի վերջապես ցույց տալ իր տեխնիկայի ամբողջ զինանոցը։ Մանավանդ որ մրցակցի բարոյահոգեբանական վիճակը կայուն չէ։

Լոպետեգեի հրաժարականը բնականաբար դրական չէր կարող անդրադառնալ իսպանացիների խաղի վրա։ «Կարմիր ֆուրիայի» թիմը, այո, բազում տարիներ արդեն հանդես է գալիս գրեթե նույն կազմով, սակայն պրոֆեսիոնալ մարզչի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջ բերել։ Առաջին խաղում հիասքանչ տպավոություն թողած Դիեգո Կոստան այսօր ևս կլինի թիմի մեկնարկային կազմում ու կփորձի անել նույնը, ինչ պորտուգալացիների հետ խաղում։

Ենթադրում եմ, որ Իսպանիայի հավաքականը աստիճանաբար կմեծացնի ճնշումը մրցակցի վրա, հետևաբար գոլերի առյուծի բաժինը կխփի երկրորդ կեսում

Խաղադրույք․ «Ամենաարդյունավետ խաղակես ՝ 1<2» — 2,07 գործակից

Օրդինար: Չխաղարկված
Մունդիալ-2018, B խումբ, երկրորդ տուր
22:00/20 հնս
Իրան — Իսպանիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ