Իրան – ԱՄՆ: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 29 նյմ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Իրան – ԱՄՆ աշխարհի առաջնության խմբային փուլի B խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Իրանի հավաքականը նախորդ տուրում պատմություն կերտեց՝ Մունդիալներում առաջին անգամ հաղթանակ տանելով եվրոպական հավաքականի նկատմամբ: Ուելսի հետ խաղում Կարլուշ Կեյրուշի թիմը հրաշք գործեց, իսկ այժմ ընդամենը մեկ քայլ է բաժանում մեկ այլ հրաշքից:

Իրանի համար ԱՄՆ-ի նկատմամբ հաղթանակը միայն խմբից դուրս գալու համար պայքար չէ: Այստեղ նաև քաղաքական մոտիվներ կան: Նույնը կարելի է ասել նաև ամերիկացիների մասին:

Ես հիշում եմ, թե ինչպես Մունդիալ-1998-ի ժամանակ Իրանը հաղթեց ԱՄՆ-ին: Դրանից հետո երկրում տոն հայտարարեցին:

ԱՄՆ-ն Ուելսի հետ խաղում էր բարձր պրեսինգով, ինչը աշխատեց ու խնդիրներ առաջացրեց բրիտանացիների համար: Բայց Անգլիայի հետ խաղում փոխեց ոճը: Ամեն դեպքում, նախորդ 2 հանդիպումներում ամերիկացիները հեշտությամբ հարմարվում էին մրցակիցներին և կարողանում էին զսպել գրոհները: Բայց առջևի գծում մենք դեռ չենք տեսել ԱՄՆ-ի ներուժը:

Իրանին նույնիսկ ոչ-ոքին դուրս կբերի փլեյ-օֆֆ, իսկ ամերիկացիները պարտավոր են հաղթել: Սա նշանակում է, որ Գրեգ Բելհարթերի թիմը պետք է շեշտը դնի գրոհների վրա: Կեյրուշին մնում է միայն սպասել, բայց սա չի նշանակում, որ Իրանը նախաձեռնությունը տալու է մրցակցին:

Լարված հանդիպում է լինելու, բայց շատ գոլեր չեմ սպասում: Ես ռիսկի կգնամ և կընտրեմ Իրանի հաղթանակը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/29 նյմ
Իրան – ԱՄՆ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ