Իրան – ԱՄՆ։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:00, 29 նյմ 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել Իրան – ԱՄՆ աշխարհի առաջնության B խմբի երրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Կատարում ընթացող ֆուտբոլի աշխարհի առաջնությունում մեկնարկում է խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը: Հենց այդտեղ, փլեյ-օֆֆի ուղեգրի համար, կկայանա մրցաշարի «ամենաքաղաքական»  դիմակայությունը՝ Իրան – ԱՄՆ: Այդ խաղի մասին էլ այսօր կխոսենք:

Իրանն անհաջող սկսեց առաջնությունը՝ 2-6 հաշվով պարտվելով խմբի ֆավորիտ Անգլիային: Սակայն հետո իրանցիները ցուցադրեցին ֆանտաստիկ կամք և բառացիորեն կորզեցին հաղթանակն Ուելսի հետ խաղում ու մնացին պայքարի մեջ: Ամերիկացիները նույն Ուելսին հաղթել չկարողացան, սակայն նաև չպարտվեցին Անգլիային՝ ցույց տալով, որ իրենք էլ հավակնում են խմբից դուրս գալուն: Ստացվում է, որ եթե Անգլիան վերջին տուրում հաղթի Ուելսին, ինչը շատ հավանական է, Իրանն ու Միացյալ Նահանգները միմյանց միջև մրցավեճում խաղարկելու են երկրորդ ուղեգիրը:

Այդ պարագայում Իրանին ձեռնտու է անգամ ոչ-ոքին, բայց պետք է հաշվի առնել Ուելսի հավանական հաղթանակը, որը պարզապես կխճճի իրավիճակը մրցաշարային աղյուսակում: Հետևաբար, ավելորդ մաթեմատիկայից խուսափելու համար, Իրանն ու ԱՄՆ-ն պետք է խաղան հաղթանակի համար:

Այս թիմերը մեկ անգամ հանդիպել են Մունդիալների շրջանակում: 1998-ին Ֆրանսիայում Իրանը հաղթեց 2։1 հաշվով: Ամերիկացիները դա չեն մոռացել և ամեն ինչ կանեն ռևանշի հասնելու համար: Էլ չեմ ասում, որ հաղթել պահանջում է նաև մրցաշարային իրավիճակը: Այս ամենը խոսում է այն մասին, որ թիմերը դաշտում միմյանց չեն խնայելու:

Իրանի հարձակողական ներուժն ավելի մեծ է: Այս թիմում ավելի շատ են ուժեղ հարձակվողները, որոնք կարողանում են օգտագործել իրենց առավելությունները: Միացյալ Նահանգների ընտրանին ավելի շատ թիմային գործողություններով է հաջողության հասնում: Բայց սա այն խաղն է, որտեղ նահանջելու տեղ չկա: Վստահ եմ, որ սկբունքայնությանը զուգահեռ թիմերը ֆուտբոլասերներին գոլառատ ֆուտբոլ կպարգևեն: Դա պարզապես բխում է այդ խաղի կոնտեքստից: Եթե հաշվի առնենք նաև այն, որ թիմերը տեղեկանալու են, թե ինչ է կատարվում մյուս խաղում, իրավիճակը կարող է փոխվել ամեն գոլից հետո: Հենց այդ ֆուտբոլային կառուսելի ակնկալիքով էլ բոլորիդ մաղթում եմ հաճելի և հաղթական դիտում:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/29 նյմ
Իրան – ԱՄՆ
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ