«Ինտեր» – «Յուվենտուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 06 նյմ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» – «Յուվենտուս» Իտալիայի Ա Սերիայի 13-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի առաջնության 13-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա նորաձևության մայրաքաղաքում. տեղի «Յուվենտուսը» կհյուրընկալի «Ինտերին»: Այս պահին թուրինցիներն ի զարմանս բոլորի, ունեն Ա Սերիայի լավագույն պաշտպանությունը՝ 12 հանդիպումներում բաց թողած ընդամենը 7 գնդակ։ Սակայն մրցակիցը վերջերս լավ բացված ու հարձակման գծում նոր շունչ ստացած թիմ է, որը նպատակ ունի վերադառնալ չեմպիոնական պայքար։

Սիմոնե Ինձագիի թիմի նախորդ մրցակիցն Ա Սերիայում եղել է «Սամպդորիան»: Տանը «Ներաձուրիները» վստահ խաղ ցուցադրեցին ու հյուրերին ոչ մի շանս չթողեցին՝ 3։0։ «Ինտերը» 4 հանդիպում անընդմեջ միավորներ չի կորցնում, այս պահին ակումբը աղյուսակի 6-րդ տեղում է։ Թեպետ շաբաթվա ընթացքում թիմը Չեմպիոնների լիգայում պարտվեց «Բավարիային», սակայն մինչև այդ «Ներաձուրիները» նվաճել էին փլեյ-օֆֆի ուղեգիր, ուստի չեն էլ ընկճվել այդ ձախողման համար։

«Միլանին» պարտվելուց հետո թուրինցիները երեք դրական արդյունք գրանցեցին Ա Սերիայում: «Ծեր Սինյորան» հաղթեց «Տորինոյին», «Լեչեին» և «Էմպոլիին»՝ բոլոր խաղերում սեփական դարպասը պահելով անառիկ։ Մասիմիլիանո Ալեգրիի թիմն այս պահին զբաղեցնում է Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականը: Սակայն Չեմպիոնների լիգայում ամեն ինչ սարսափելի ավարտ ունեցավ. «Յուվենտուսը» ՊՍԺ-ից կրած 1։2 հաշվով պարտության պատճառով խմբային փուլն ավարտեց 3-րդ տեղում ու պայքարը կշարունակի Եվրպա լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

Թուրինյան թիմը բարոյապես ընկճված է ՊՍԺ-ից կրած պարտությունից և եվրոպական մեծ բեմում ելույթների ավարտից հետո։ Մրցաշրջանի այս փուլում Սիմոնե Ինձագիի տղաները ավելի նախընտրելի տեսք ունեն։ Զարմանալի չէ, որ բուքմեյքերներն ավելի շատ են հավատում միլանյան ակումբի հաղթանակին։ Առաջիկա խաղում «Ներաձուրիները» վստահաբար կարդարացնեն սպասելիքները և առնվազն 1-2 գոլ կխփեն։ Սակայն հաղթանակի համար 1-ն էլ բավական։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
23:45/6 նյմ
«Ինտեր» – «Յուվենտուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ