«Ինտեր» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի վիդեոկանխատեսումը

20:00, 18 սպտ 2016
Խաղում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերության մեկնաբան, «Լրացուցիչ ժամանակ» հաղորդաշարի վարող Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության չորրորդ տուրի «Ինտեր» — «Յուվենթուս» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ «Յուվենթուսն» առնվազն 6 անկյունային կիրացնի: 

Բարև ձեզ, ընկերներ, ես մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանն եմ: Մեր մանրադիտակի տակ հիմա կառնենք իտալական առաջնությունը՝ Ա Սերիան: Կուսումնասիրենք տուրի կենտրոնական հանդիպումը, եվրոպական ուիքենդի ամենահետաքրքիր հանդիպումը՝ «Ինտեր»-«Յուվենթուս», իտալական դասական դիմակայություն: Տեսնենք, թե Vivaro ընկերությունն ինչ գործակիցներ է սահմանում: Երկու թիմերը, բնականաբար, արդեն տարիներ շարունակ մրցաշարային աղյուսակի տարբեր բևեռներում են: Անցել են այն ժամանակները, երբ «Ինտերը» հաղթում էր իտալական Ա Սերիան, հիմա Իտալիայում հեգեմոնիան պատկանում է «Յուվեին», և այս թիմը գերազանց մարզավիճակում է ու բավական արդյունավետ ֆուտբոլ է ցուցադրում: Վերջապես սպասելիքներն արդարացնում է Գոնսալո Իգուաինը և սպասվում է, որ արգենտինացի հարձակվողը դուրս կգա հիմնական կազմում ու «Ինտերի» հետ խաղում ևս կդառնա գոլի հեղինակ: Սպասվում է նաև խաղադադաշտում Միրալեմ Պյանիչի առկայությունը: Թեպետ թիմն անհաջող հանդես եկավ Չեմպիոնների լիգայում, այնտեղ գոլազուրկ ոչ-ոքի խաղալով «Սևիլիայի» հետ, բայց սպասվում է, որ Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորած թիմը կխաղա իր ուժերի 120%-ով և պետք է որ տանի հաղթանակ:

Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա այս թիմը շարունակում է հիասթափեցնել անձամբ ինձ: Ինչպես կարելի է տանը 0:2 հաշվով պարտվել «Հապոել Բեեր-Շեվային»… սա ուղղակի անբացատրելի է, և հենց այդ կապակցությամբ էլ գուցե Vivaro-ն ցածր է գնահատում «Ինտերի» հաղթանակը, կարելի է ասել, որ չի հավատում: Բայց այս խաղում մենք չենք քննարկի թիմերից մեկի հաղթանակը, և ես կանխատեսում եմ, որ «Յուվենթուսը» 5,5-ից շատ անկյունային կիրացնի: Դրա համար Vivaro ընկերությունն առաջարկում է 2 գործակիցը:

Եթե հավատում եք այս խաղադրույքին, ապա կարող եք հղումով հետևել և նույնպես խաղադրույք կատարել ու շահել և իհարկե, խաղալ հաճույքի համար:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 4-րդ տուր
20:00/18 սպտ
«Ինտեր» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ