«Ինտեր» — «Յուվենթուս». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 06 հկտ 2019
Խաղում է
Vivaronews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի առաջնության 7-րդ տուրի «Ինտեր» — «Յուվենթուս» խաղի վերաբերյալ:

Ա Սերիայի 7-րդ տուրում տեղի կունենա այս և հետագա ժամանակահատվածի ամենակենտրոնական խաղը: «Ջուզեպե Մեացայում» իրար հետ կհանդիպեն «Ինտերն» ու «Յուվենթուսը», որոնք շատ մասնագետների կարծիքով այս առաջնության չեմպիոնի կոչման երկու հիմնական հավակնորդներն են:

«Ինտերի» հաջող մեկնարկը  մրցաշրջանում կարծես մոտենում է ավարտին, քանի որ թիմը շատ անհաջող է հանդես գալիս եվրագավաթներում: Անտոնիո Կոնտեի թիմը չկարողացավ հաղթել «Սլավիային», իսկ օրերս էլ «Կամպ Նոու» մարզադաշտում պարտվեց «Բարսելոնայն», որում հաղթում էր 1:0 հաշվով: Այնպես որ, այստեղ հստակ նշել, որ «Ինտերը» ֆավորիտ է, պետք չէ, մանավանդ, որ թիմի կազմում կան լուրջ ու զգալի կորուստներ: La Gazzetta dello Sport-ը հաղորդում է, որ «Ինտերի» մեկնարկային տեմպը և բարձր արդյունքները «Յուվենթուսի» հետ խաղով կավարտվեն: Բացակայելու է Ալեքսիս Սանչեսը, ով որակազրկված է, և չի լինելու Ռոմելու Լուկակուն, ով վնասվածք ունի: Կարծում եմ՝ սա արդեն թույլ է տալիս խոսել «Յուվենթուսի»՝ հաղթելու մեծ շանսերի մասին:

Ինչ վերաբերում է «Յուվենթուսին», ապա թիմը մյուս գրանդների նման հաջող չի մեկնարկել առաջնությունում, թեպետ արդեն հասցրել է 16 միավոր հավաքել: Բայց բավական բարձր տրամադրություն ունի, օրերս զբոսանքի էր դուրս եկել «Բայերի» հետ, որին վստահ հաղթեց, գոլերից մեկը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն: Ի դեպ, պորտուգալացին լավ մարզավիճակում է, նա գիտի, թե ինչպես գրավել «Ինտերի» դարպասը: Ռոնալդուի և Անտոնիո Կոնտեի դիմակայությանն ենք հետևելու: Իմ կարծիքով, այս անհատական մենապայքարում կհաղթի Կրիշտիանուն: Ինչի համար էլ ես խաղադրույք եմ առաջարկում, Ռոնալդուի հաջողության հասնելու իրադարձությունը գնահատվում է 2,48 գործակցով: Կարծում եմ՝ իդեալական գործակից է հաղթանակի համար: Ամեն ինչ շատ պարզ է, Կրիշտիանու Ռոնալդուն կդառնա գոլի հեղինակ:

Օրդինար: Հաղթած
Ա Սերիա, 7-րդ տուր
22:45/6 հկտ
«Ինտեր» - «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ