«Ինտեր» — «Յուվենթուս». Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

23:45, 02 մրտ 2016
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» եւ Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, իսկ ներկայումս «Մետալիստի» երիտասարդական թիմի մարզիչներից մեկն ու «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել Իտալիայի գավաթի կիսաեզրափակչի «Ինտեր» — «Յուվենթուս» պատասխան հանդիպման վերաբերյալ որը կկայանա այս գիշեր՝ Միլանի «Սան Սիրո — Ջուզեպե Մեացա» մարզադաշտում: Թուրինում կայացած առաջին խաղում «Յուվեն» հաղթել է 3:0 հաշվով: Մեր փորձագետը կարծում է, որ պատասխան խաղում ոչ-ոքի կլինի:

Այս թիմերը խաղացին անցյալ հանգստյան օրերին: «Յուվենթուսը» հերթական անգամ բաց չթողեց «Ինտերին», հաղթեց կարգի շնորհիվ և հաստատեց առաջատարությունը Ա Սերիայում: Կարծում եմ, որ առաջիկա խաղում թուրինցիները կարող են հիմնական կազմով չխաղալ: Նրանք 3 գնդակի առավելություն ունեն, տանը «ծեր սինյորան» 3:0 հաշվով ջախջախեց «ներաձուրիներին»: Անկախ հյուրերի կազմից՝ ներկայիս «Ինտերը» ոչինչ չի կարող անել «Յուվեի» հետ: Տեսականորեն միլանցիները կարող են հաղթել, բայց չեզոքացնել 3 գնդակի տարբերությունը՝ ոչ:

Բուֆոնը չի խաղալու, Մանջուկիչն ու Դիբալան նույնպես կարող են հանգստանալ: Այնուամենայնիվ, հյուրերը բավական ուժեղ կազմով կխաղան: «Ինտերը» սկզբունաքյին մրցակից է, իսկ Ալեգրիի թիմը ցանկացած խաղում փորձում է նվազագույնը չպարտվել: Այնպես որ ռիսկի եմ դիմում և խաղադրույք կատարում ոչ-ոքիի վրա: «Ինտերի» ուժը բավական չէ «Յուվենթուսին» հաղթելու համար, անգամ սեփական դաշտում:

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ, 1/2 եզրափակիչ պատասխան խաղ
23:45/2 մրտ
«Ինտեր» — «Յուվենթուս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ