«Ինտեր» – «Վիլյառեալ»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:30, 06 օգս 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» – «Վիլյառեալ» ընկերական հանդիպման վերաբերյալ։

Անգլիայի, Ֆրանսիայի ու Գերմանիայի առաջնությունները սկսվել են, հերթի մեջ են Իսպանիան ու Իտալիան։ Այս երկու երկրների ներկայացուցիչներն անցկացնում են իրենց վերջին ընկերական հանդիպումները։ «Ինտերն» ու «Վիլյառեալն» ունեն լուրջ հավակնություններ նոր մրցաշրջանից առաջ. իրենց վերջին ոչ պաշտոնական հանդիպումը նրանք կանցկացնեն միմյանց դեմ ՝ Իտալիայում, բայց չեզոք դաշտում։

«Ինտերը» չկարողացավ նվաճել չեմպիոնի տիտղոսը նախորդ մրցաշրջանում՝ զիջելով «Միլանին» երկու միավորով: Բայց ակումբն առանց գավաթի չմնաց՝ Իտալիայի գավաթի խաղարկությունում 120 րոպե տևած անզիջում պայքարում հաղթելով «Յուվենտուսին» (4:2): Այդ հաղթանակի գլխավոր կերտողներից մեկը՝ Իվան Պերիշիչը, այլևս «Ինտերում» չէ։ Նրա կարիքը նոր մրցաշրջանում միանշանակ շատ է զգացվելու։ Այս ամռանը կայացած ընկերական խաղերում «Ինտերը» դեռ արտահայտիչ տեսք չունի։ 4 հանդիպումներում Սիմոնե Ինձագիի թիմը գերազանցեց միայն «Լուգանոյին», իսկ «Լիոնի» ու «Մոնակոյի» հետ ոչ-ոքի է խաղացել։

Անցած մրցաշրջանում «Վիլյառեալը» զբաղեցրել է 7 տեղը Լա Լիգայում: Սակայն «Դեղին սուզանավն» իր շեշտը դրեց Չեմպիոնների լիգայի վրա, որում սենսացիոն կերպով հասավ կիսաեզրափակիչ ու պարտվեց «Լիվերպուլին»։ Ամառային դադարի ժամանակ կազմն առանձնապես չի փոխվել։ Ակումբի ղեկավարությունն ակնկալում է, որ լեգենդար հարձակվող Էդինսոն Կավանին կընդունի «Վիլյառեալին» միանալու առաջարկը։ Այ դա կլինի լուրջ ուժեղացում։ Թերևս կազմը չկորցնելը թույլ տվեց առանց պարտության անցկացնել 7 ընկերական հանդիպումների շարք։ Օրինակ, իր վերջին խաղում «Վիլյառեալը» 3։1 հաշվով հաղթեց «Լևանտեին»:

«Ինտերը» կազմի խորությամբ գերազանցում է մրցակցին, բայց ընկերական խաղերում թիմը շատ է գոլ բաց թողնում ու հազվադեպ է հաջողության հասնում։ Հետևաբար, կարծում եմ, որ «Ինտերը» կհաղթի, բայց սեփական դարպասն անառիկ պահել չի կարողանա։ Ամեն դեպքում, ապահովության համար կարող ենք ընտրել «Ինտերի» հաղթանակը, որի համար գործակիցը ևս հարմար է։

Մինչև 100% էքսպրես-քեշբեք Vbet.am-ից

Ողջույնի 3 բոնուս նոր խաղացողներին TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղեր
22:30/6 օգս
«Ինտեր» - «Վիլյառեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ