«Ինտեր» – «Վերոնա»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 14 հնվ 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Վերոնա» իտալական Ա Սերիայի 18-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի Ա Սերիայի 18-րդ տուրում «Ինտերի» մրցակիցը լինելու է «Վերոնան», որն այս մրցաշրջանում ընդհանրապես չի տպավորում և նման չէ նախորդ մրցաշրջանի թիմին, որը գլխավորում էր Իգոր Տուդորը։ Վերոնա քաղաքի համանուն թիմն այս պահին 18-րդ տեղում է և 6 միավորով հետ է մնում 17-րդ տեղից։

Ընդհանրապես, «Վերոնան» շատ թույլ է այս մրցաշրջանում, թեպետ նախորդ տուրում թիմը հաղթել էր «Կրեմոնեզեին»։ Այնուամենայնիվ, այդ հաղթանակին մեծ կարևորություն տալ պետք չէ, քանի որ «Կրեմոնեզեն» ավելի ցածր դիրք է զբաղեցնում մրցաշարային աղյուսակում, քան «Վերոնան»։

Ինչ վերաբերում է «Ինտերին», ապա թիմը մեծ դժվարությամբ հաղթեց «Պարմային» Իտալիայի գավաթի խաղարկությունում։ Սակայն, հաղթանակը մնում է հաղթանակ։ Եվ հիմա «Ինտերն» ունի հնարավորություն հաղթելու դեպքում բարձրանալ ընդհուպ մինչև 2-րդ տեղ, եթե տուրի մյուս խաղում «Յուվենտուսը» պարտվի «Նապոլիին»։ Չնայած, միլանյան ակումբին ավելի ձեռնտու կլինի, որ այդ խաղն ավարտվի ոչ-ոքի։

Կարծում եմ, որ «Ինտերն» ագրեսիվ կգործի և կփորձի վստահ հաղթանակ տանել։ Ենթադրում եմ, որ միլանցիներն աչքի կընկնեն երկու խաղակեսերում էլ։

Իմ կանխատեսումն է «Ինտերը» գոլ կխփի  2 խաղակեսերերում՝ 1․81 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի Ա Սերիա
23:45/14 հնվ
«Ինտեր» – «Վերոնա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ