«Ինտեր» – «Սամպդորիա»։ Կանխատեսում և խաղադրույք

22:45, 29 հկտ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Ինտեր» – «Սամպդորիա» իտալական Ա Սերիայի 12-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Ինտերն» անհաջող հանդիպումներից հետո ուշքի է գալիս։ Ինձագիի թիմը 3 հաղթանակ է տարել Իտալիայի առաջնությունում։ Դրամատիկ է ստացվել «Ֆիորենտինայի» հետ նախորդ տուրի հանդիպումը, որտեղ 90-րդ րոպեից հետո 2 գոլ է գրանցվել։ Չեմպիոնների լիգայում էլ թիմը ջախջախեց Պլզենի «Վիկտորիային», ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում և դուրս թողեց «Բարսելոնային» մրցաշարից։

Այդ հաղթանակը նաև նշանավորվեց Ռոմելու Լուկակուի վերադարձով, որը փոխարինման մտնելուց 4 րոպե անց դարձավ գոլի հեղինակ։

«Սամպդորիան» վաղուց ցանկանում էր թիմ հրավիրել Դեյան Ստանչովիչին, որը գլխավորում էր «Ցրվենա Զվեզդան»։ Եվ վերջապես սերբ մասնագետը ստանձնել է «Սամպդորիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ 3 խաղում թիմը 4 միավոր է վաստակել և մրցաշրջանի առաջին հաղթանակը տարել։ Չմոռանանք, որ Ստանչովիչը խաղային կարիերայի լավագույն հատվածն անցկացրել է «Ինտերում» և դարձել ակումբի լեգենդը։ Այս խաղը մեծ նշանակություն կունենա նրա համար։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերին։ «Ինտերի» հաղթանակի համար սահմանվել է 1․25 գործակիցը։ Ոչ-ոքին ստացել է 6․65, իսկ հյուրերի հաղթանակը՝ 12․5 գործակիցը։

«Ինտերը» նախորդ մրցաշրջանի վերջնամասում 3։0 հաշվով տնային հաղթանակ էր տարել այս մրցակցի հետ խաղում։ Իսկ դրանից առաջ թիմերը 2։2 հաշվով ոչ-ոքի էին խաղացել։

«Ինտերը» լուծել է Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու խնդիրը և առջևում «Բավարիայի» հետ խաղն է, որը ոչինչ չի վճռելու։ Այնպես որ, Ինձագին ամբողջ ուժերը կկենտրոնացնի ներքին առաջնության հանդիպումների վրա։ Այնուամենայնիվ, «Սամպդորիան» կպայքարի մինչև վերջ և նույնիսկ կարող է գոլ խփել։

Բայց, ես ընտրել եմ Ռոմելու Լուկակուն գոլ կխփի խաղադրույքը՝ 1․83 գործակցով։ Ինձ թվում է, որ բելգիացու համար կարևոր կլինի վնասվածքից ապաքինվելուց հետո գոլ խփելը։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Իտալիայի Ա Սերիա
22:45/29 հկտ
«Ինտեր» – «Սամպդորիա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ