«Ինտեր» – «Սալերնիտանա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտերը» 23 խաղից հետո 60 միավորով գլխավորում է Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը։ Միլանյան թիմը 7 միավորով գերազանցում է երկրորդ տեղում գտնվող «Յուվենտուսին», որը 24 խաղ է անցկացրել։ «Ինտերը» փայլուն մարզավիճակում է, 7 անընդմեջ հաղթանակ է տարել, իսկ վերջին 30 խաղերում ընդամենը 1 պարտություն է կրել։
«Սալերնիտանան» 24 խաղից հետո 13 միավորով վերջին տեղում է և 7 միավորով է զիջում 17-րդ տեղում գտնվող «Սասուոլոյին»։ Թիմում մարզչական հերթական փոփոխությունն է տեղի ունեցել։ Ֆիլիպո Ինձագին չկարողացավ դուրս բերել թիմին ճգնաժամից։ Նրան փոխարինել է Ֆաբիո Լիվերանին։
Բնականաբար, «Ինտերը» բացահայտ ֆավորիտ է այս խաղում, սակայն պետք է մի քանի հանգամանք հաշվի առնել։ 4 օր անց միլանյան թիմը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում հյուրընկալելու է «Աթլետիկոյին»։ Բացի այդ, Ա Սերիայում թիմը լուրջ առավելություն ունի «Յուվենտուսից»։ Հնարավոր է, որ Սիմոնե Ինձագին հանգստի հնարավորություն տա առաջատարներին։ Նրանց թվում կարող է լինել նաև Հենրիխ Մխիթարյանը, որն իսկապես հանգստի կարիք ունի։ Չալհանօղլուն, Լաուտարոն նույնպես կարող են չլինել մեկնարկային կազմում։
«Սալերնիտանան» էլ պետք է առավելագույնս կենտրոնացված գործի, որպեսզի հնարավորինս քիչ գոլ բաց թողնի։ Կարծում եմ, որ տանտերերը կարող են հաղթել ընդամենը 1 կամ 2 գոլի տարբերությամբ։ Այնուամենայնիվ, Չեմպիոնների լիգայում սպասվող խաղը կարող է իսկապես ազդեցություն ունենալ այս հանդիպման վրա, քանի որ ֆուտբոլիստների մտքերը կապված կլինեն միայն այդ հանդիպման հետ։
Կարելի է ռիսկի չդիմել ու ընտրել «Ինտերը» չի պարտվի և խաղի գոլերի տոտալը 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․77 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: