«Ինտեր» – «Ռոմա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:55, 08 փտր 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մեկնաբան, VNews.am կայքի լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» – «Ռոմա» Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Իտալիայի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացել է 8 թիմ։ «Ինտերն» ու «Ռոման» այն ակումբներն են, որոնք պարբերաբար խաղում են այս մրցաշարի եզրափակիչում։ Եթե հանդիպումը կայանար սովորական պայմաններում, «Ինտերի» ֆավորիտությունը կասկած չէր հարուցի, սակայն գավաթային հանդիպումներում «Ռոման» ձեռք է բերում ինչ-որ գերբնական վստահություն։

«Ներաձուրիներն» Իտալիայի առաջնության նախորդ տուրի խաղում չեմպիոնական ինտրիգը սպանելու փոխարեն պարտվեց «Միլանին» քաղաքային դերբիում։ Իտալական մամուլի գնահատմամբ, «Ինտերը» պարտվեց գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագիի անհաջող փոփոխությունների պատճառով։ ԶԼՄ-ների պնդմամբ՝ «Ինտերն» ի զորու չէ պայքարել 3 ճակատով և «Ռոմայի» հետ գավաթային խաղում խաղալու է կիսապահեստային կազմով։ Եվ դա այն դեպքում, որ բացակա ֆուտբոլիստ, բացառությամբ՝ Խոակին Կոռեայի ու Ռոբին Գոզենսի, «Ինտերը» չունի։

Ի տարբերություն «Ինտերի», «Ռոմայի» համար Իտալիայի գավաթն այս մրցաշրջանում հաջողության հասնելու վերջին շանսն է։ Սովորաբար Կոպա Իտալիայում հաջող հանդես եկող «Գայլերը» կփորձեն բարձրացնել տրամադրությունը «Ջենոայի» հետ ոչ ոքիից հետո։ Իսկ եթե հաշվի առնենք, որ Ժոզե Մոուրինյոյի համար ներքին գավաթները դարձել են հաջողակ, «Ռոմայի» շանսերը բարձրանում են։ Այո, վերջին 5 տարում «Ջալառոսիները» չեն հաղթել «Ինտերին», կտամ հստակ ու կարճ կանխատեսում՝ «Ռոման» կանցնի «Ինտերին» ու դուրս կգա կիսաեզրափակիչ։

Օրդինար: Պարտված
Իտալիայի գավաթ
23:55/8 փտր
«Ինտեր» - «Ռոմա»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ