«Ինտեր» – «Ռեալ»․ կանխատեսում

23:00, 15 սպտ 2021
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում իտալական «Ինտերը» կընդունի Մադրիդի «Ռեալին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի մադրիդյան ակումբը։

Զարմանալի է, բայց բուքմեյքերները նախապատվությունը տալիս են «Ինտերին»։ Եթե անկեղծ, շատ անտրամաբանական է, քանի որ թիմերի միջև մակարդակների տարբերությունն ակնհայտ է։ Հատկապես այս մրցաշրջանում, երբ միլանյան ակումբից հեռացել են Ռոմելու Լուկակուն և Աշրաֆ Հակիմին։ Այո, «Ինտերը» ձեռք է բերել Ջեկոյին, Զալհանօղլուին, Դումֆրիսին, սակայն նրանք այն ֆուտբոլիստները չեն, որոնք կարող են փոխարինել նույն Լուկակուին կամ Հակիմիին։ «Ինտերն» A Սերիայի 3-րդ տուրում չկարողացավ հաղթել «Սամպդորիային»։

Իսկ «Ռեալը» Լա Լիգայի նախորդ խաղում 5։2 հաշվով ջախջախեց «Սելտային»։ Փայլուն մարզավիճակում է Կարիմ Բենզեման, որն այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Նաև գոլ խփեց թիմի նորեկ Էդուարդո Կամավինգան՝ փոխարինման մտնելուց 6 րոպե անց։ «Ռեալի» հարձակման գիծն ուղղակի փայլում է և կարծում եմ, որ «Ինտերի» դեմ խաղում մադրիդցիները կշարունակեն նույն տեմպով։ «Ինտերը» կարող է գոլ խփել, քանի որ «Ռեալի» պաշտպանությունում ամեն ինչ չէ, որ կարգին է։ Սակայն հաղթել այս «Ռեալին», ինձ թվում է, «Ինտերը» չի կարող։

Ընտրում եմ՝ «Ռեալի» հաղթանակը զրոյական ֆորայով։ Եթե «Արքայական» ակումբը հաղթի, ապա խաղադրույքը կաշխատի, եթե հանդիպումն ավարտվի ոչ ոքի, ապա վերադարձ կլինի։ Կարելի է ապահովագրվել, ամեն դեպքում, սա Չեմպիոնների լիգան է։ Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2․08 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:00/15 սպտ
«Ինտեր» – «Ռեալ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ