«Ինտեր» — «Նապոլի». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:45, 12 փտր 2020
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, հաղորդավար, սպորտային մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Իտալիայի գավաթի խաղարկության «Ինտեր» — «Նապոլի» խաղի վերաբերյալ:

Իտալիայի գավաթի խաղարկությունը եվրոպական ակումբային մրցաշարերից ամենատարբերվողն է, երևի: Այստեղ առավել քան ակնհայտ ֆավորիտը կարող է խաղադաշտ դուրս բերել լրիվ պատահական, պահեստային կազմ ու խաղը տանուլ տալ պայմանական «Կալյարիին»: Սակայն այս տարի նախավերջին փուլի ուղեգիր են նվաճել այն թիմերը, որոնք ավանդաբար ուժեղ են թե ներքին առաջնությունում, թե գավաթում:

Եթե «Ինտերը» կարող է մատների արանքով նաև առաջիկա խաղին, «Նապոլիի» համար Կոպա Իտալիայում հաղթանակը կարող է դառնալ ձախողված մրցաշրջանի միակ սփոփանքը: Սակայն որքան էլ «Ինտերի» համար այս պահին ներքին առաջնությունն ավելի կարևոր լինի, մաքսիմալիստ Կոնտեն թքած չի ունենա գավաթի վրա: Թիմը մոտիվացված է միլանյան դերբիում տարած փայլուն հաղթանակից հետո: Սակայն քանի որ խիստ կարճ ժամանակ է անցել այդ խաղից, Կոնտեն միանշանակ ռոտացիա կանի մեկնարկային կազմում: Բիրագին, Մոզեսը, Սենսին, Էրիկսենն ու որակազրկման պատճառով «դերբի դե լա Մադոնինան» բաց թողած Լաուտարո Մարտինեսը խաղադաշտ դուրս գալու շանս կստանան: Հարցական է դարպասապահի ու կենտրոնական պաշտպաններից մեկի դիրքը: Դանիելե Պադելին դերբիում սխալներ թույլ տվեց, և սա նրա վերջին շանսը, գուցե, լինի: Անդրեա Ռանոկիան «Կալյարիի» հետ խաղում էր, բայց այս պատասխանատու փուլում գուցե մեկնարկից չլինի:

Գատուզոն Մերետին, Մանոլասին, Կալյեխոնին ու Մերտենսին թողել պահեստայինների նստարանին «Լեչեի» հետ խաղում: Հետևանքները տխուր էին՝ պարտություն 2-3 հաշվով: Այս անգամ, Gazzetta dello Sport պարբերականը նրանց բոլորին տեսնում է հիմնական կազմում: Ընդ որում, ըստ աղբյուրի, Միլիկը խաղը կսկսի պահեստայինների նստարանից: Միակ հարցականը պաշտպանության կենտրոնում Մանոլասի կողքի թիմակիցն է՝ Միլինկովիչ թե Կուլիբալի: Այս հարցը դեռևս բաց է:

Այս երկու թիմերն էլ սիրում են գրոհել ու գոլեր խփել: «Նապոլին» պաշտպանությունում չի փայլում, «Ինտերի» կազմում էլ կխաղա, հավանաբար, Ռանոկիան: «Նապոլիի» հարձակվող Խոսե Կալյեխոնը «Ինտերի» հետ 8 խաղում խփել է 4 գոլ ու կատարել նույնքան գոլային փոխանցում: Ամեն ինչ վկայում է այն մասին, որ խաղում լինելու են շատ գոլեր:

 

Օրդինար: Չխաղարկված
Ա սերիա
23:45/12 փտր
Ինտեր -Նապոլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ