«Ինտեր» – «Նապոլի»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտերը» 75 միավորով գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը և 16 միավորով առաջ է 2-րդ տեղում գտնվող «Միլանից»։ Կասկած չկա, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը չեմպիոն կդառնա։ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում «Աթլետիկոյից» կրած պարտությունը լուրջ հարված էր թիմի համար։ Մի կողմից կարելի է ենթադրել, որ թիմը դեռ վատ տրամադրությամբ կլինի և չի կարողանա ինչպես հարկն է տրամադրվել այս խաղին։ Մյուս կողմից, սպասելի է, որ միլանյան թիմը գերմոտիվացված լինի ու ջախջախի «Նապոլիին»։ Ես հակված եմ 2-րդ տարբերակին։
«Նապոլին» նույնպես լավ շրջան է անցկացնում։ Չնայած Չեմպիոնների լիգայից դուրս մնալուն, Ֆրանչեսկո Կալցոնայի թիմը վերջին շրջանում լավ խաղ է ցուցադրել Ա սերիայում և հիմա զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղը։ Դժվար թե «Նապոլին» կարողանա ընդգրկվել լավագույն քառյակում, սակայն գոնե Եվրոպա լիգայի ուղեգիր կփորձի նվաճել։ Դա անելու համար պետք է միավորներ վաստակել՝ հատկապես այսպիսի մրցակիցների հետ խաղերում։ Օսիմհենն ու Կվարացխելիան լավ մարզավիճակում են, սակայն ՉԼ-ում «Բարսելոնայից» կրած պարտությունը հիասթափեցրել է թիմին։
«Ինտերը» բացի «Աթլետիկոյի» հետ պատասխան խաղից, փայլուն մրցաշրջան է անցկացրել։ Կարծում եմ, որ Ինձագին կկարողանա թիմին ինչպես հարկն է պատրաստել այս խաղին։ Թե՛ կիսապաշտպանությունում, թե՛ հարձակման գծում միլանյան թիմը կադրային խնդիրներ չունի։ Չալհանօղլուն որոշակի դադարից հետո շարք է վերադարձել։ Նա Մխիթարյանի և Բարելայի հետ կլինի մեկնարկային կազմում։ Թյուրամն ու Մարտինեսն էլ կլինեն հարձակման գծում։ Ինձ թվում է, որ «Նապոլիի» պաշտպանները լուրջ խնդիրների կբախվեն այս խաղում։
Իմ կանխատեսումն է «Ինտերի» ֆորա (-1) խաղադրույքը՝ 2․01 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: