«Ինտեր» – «Մոնակո»։ Մխիթարյանն ու թիմակիցները կհաղթեն
«Ինտերը» նախամրցաշրջանային փուլի առաջին ընկերական խաղում 4։1 հաշվով հաղթել էր շվեյցարական «Լուգանոյին»։ Միլանյան թիմը գոլ էր բաց թողել հանդիպման վերջնամասում, երբ գրեթե ամբողջ կազմը փոփոխվել էր։ Հայաստանի հավաքականի նախկին ավագ, «Ինտերի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը մասնակցել էր առաջին խաղակեսին։ Սիմոնե Ինձագին կարծես թե 10 համարի դիրքում է օգտագործելու հայ կիսապաշտպանին, որի առջևից գործելու են Ռոմելու Լուկակուն և Լաուտարո Մարտինեսը։ Մխիթարյանը շատ լավ կարող է կատարել փլեյմեյքերի պարտականությունները։ Բացի այդ, կախված սխեմայից՝ 3-4-1-2 կամ 3-5-2, Մխիթարյանը կարող է խաղալ նաև կիսապաշտպանության կենտրոնում։
«Մոնակոյից» հեռացել է թիմի աստղ Օրելյեն Չուամենին։ Դեռևս միակ նորեկը Տակումի Մինամինոն է՝ «Լիվերպուլից»։ Ֆրանսիայի առաջնության ներկայացուցիչը կարգով զիջում է «Ինտերին» և դժվար թե կարողանա կանգնել Մխիթարյանի և թիմակիցների ճանապարհին։
Աստիճանաբար Ինձագին կսկսի ավելի մարտական դարձնել մեկնարկային կազմը։ Ընտրում եմ «Ինտերը» կհաղթի խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 1․75 գործակիցը։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: