«Ինտեր» – «Միլան»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 16 մյս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Միլան» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան հանդիպման վերաբերյալ։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում 2 գնդակի առավելությունը, եթե փոխակերպենք տոկոսների, կնշանակի, որ «Ինտերը» 85 տոկոսով ապահովել է իր տեղը եվրոպական ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակիչում: Սակայն երբեք ու երբևիցե չպետք է թերագնահատել «Միլանին»: Ստեֆանո Պիոլիի թիմն այս պահին իր լավագույն օրերը չի ապրում, սակայն ի վիճակի է ցանկացած պահի կրակելու, երբ դա ոչ ոք չի սպասում: «Նապոլիի» ֆուտբոլիստներին որ տեսնեք մի տեղ` հարցրեք, կհաստատեն: Առաջիկա խաղում միանշանակ խաղադաշտ դուրս կգա վնասվածքից ապաքինված Ռաֆայել Լեաուն: Հենց նրա բացակայությունը զգացվեց դիմակայության առաջին ռաունդում: Սակայն, փոխարենը, տևական ժամանակով, շարքից դուրս է մնացել թիմի հիմնական հենակետային կիսապաշտպան Իսմայել Բենասերը: Հենց ալժիրցի ֆուտբոլիստը Լեաուի և դարպասապահ Մայկ Մենյանի հետ նախորդ տարվա չեմպիոնության կերտողներն էին:

«Ինտերը» վերջին շրջանում գտել է իրեն, վերջապես դուրս է եկել թոփ մակարդակի: Ընդ որում՝ դա վերաբերվում է թիմի բառացիորեն բոլոր ֆուտբոլիստներին: Եվ դա այն դեպքում, որ մասնագետների պնդմամբ, թիմի պաշտպանությունն ու խաղն առհասարակ քանդվելու է Միլան Շկրինյարի վնասվածքից հետո: Սլովակ ֆուտբոլիստը վաղուց չկա և չի էլ լինելու այլևս «Ինտերի» կազմում, սակայն առանց նրա էլ ամեն ինչ կարգին է: Գերազանց մարզավիճակում են հարձակման գծի ֆուտբոլիստները՝ Էդին Ջեկոն, Ռոմելու Լուկակուն ու Հենրիխ Մխիթարյանը: Առաջին երկուսը հաջողությամբ փոխարինում են միմյանց, իսկ Հենոն նորից թոփ մարզավիճակ է հավաել՝ գոլ «Միլանի» դեմ խաղում + ասիստ «Սասուոլոյի» դեմ հանդիպման ժամանակ:

Չնայած որ Լեաուն շարք է վերադարձել է և նա հաստատ սպառնալիք է ներկայացնելու մրցակցին, սակայն դա բավական չի լինելու 2 գնդակի տարբերությունը չեզոքացնելու համար: Մանավանդ, որ «Ինտերն» էլ ձեռքերը ծալած չի նստելու ու հաստատ սեփական երկրխագուների աչքի առաջ 1-2 գոլ կխփի: Իմ կանխատեսմամբ՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա
23:00/16 մյս
«Ինտեր» -«Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ