«Ինտեր» — «Միլան». Եգոր Տիտովի կանխատեսումը

22:45, 15 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի» և Ռուսաստանի հավաքականի նախկին ավագ, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Եգոր Տիտովը կանխատեսում է արել Ա Սերիայի 8-րդ տուրի «Ինտեր» — «Միլան» հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ոչ-ոքի է կանխատեսում: 

Երկրպագուների հիշողության մեջ են անցյալ տարվա հանդիպումները, որոնք 2:2 ավարտվեցին: Առաջին խաղում «Ինտերը» փրկվեց, երկրորդում «Միլանն» անհույս իրավիճակից հետո ետ բերեց կորցրածը: Ի՞նչ սպասել հիմա: Կարծում եմ, որ ոչ-ոքին կրկին ամենաիրատեսական արդյունքն է: Խաղով «Ինտերն» ինձ ավելի է դուր գալիս: Վերջինս ավելի լիարժեք ու հասկանալի ֆուտբոլ է ցուցադրում: Սակայն «Միլանը» կատարողների ավելի լուրջ խումբ կունենա: Եվ Մոնտելան ոչ մի կերպ իրավունք չունի պարտվել, հակառակ դեպքում նրան կարող են շուտով հեռացնել: Թիմի արդյունքներն այնքան էլ լավը չեն: Սպասելիքները շատ ավելի մեծ էին:

Դմիտրի Ալենիչևն ինձ ասել է, որ պետք է խաղադրույք կատարել 2:2 հաշվի վրա: Սակայն ես ուղղակի կսահմանափակվեմ ոչ-ոքի արդյունքի խաղադրույքով, որն ավելի իրատեսական է: Իսկ 2-ական գնդակ թիմերը կարող են ընդմիջումից հետո էլ չխփել:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա, 8-րդ տուր
22:45/15 հկտ
«Ինտեր» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ