«Ինտեր» – «Միլան». Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

21:00, 05 փտր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է կատարել «Ինտեր» – «Միլան» Իտալիայի Ա Սերիայի 24-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն.

Ակումբային ֆուտբոլի սիրահարները կրկին շփում են ափերը. ուժեղագույն ակումբները վերադառնում են սովորական օրացույցին: Վերսկսվում են ազգային առաջնությունները, որոնցից մեր ուշադրության կենտրոնում այսօր կլինի իտալական Ա սերիան: 24-րդ տուրում միմյանց դեմ դաշտ դուրս կգան միլանյան երկու գևանդները՝ «Ինտերը» և «Միլանը»:

Մրցաշրջանի առաջին «Դերբի դե լա Մադոնիանան» հաղթողին ի հայտ չբերեց, թիմերը փոխանակեցին մեկական գնդակ: Սակայն ավելի կարևոր է, որ մրցաշարային աղյուսակում թիմերը շարունակում են պայքարն առաջին տեղի համար: «Միլանը» «Նապոլիի» հետ միասին փորձում է ճնշել «Ինտերին», որը մրցակիցների նկատմամբ ունի չորս միավորի առառվելություն և մեկ խաղ պակաս է անցկացրել: Հասկանալի է, որ եթե Սիմոնե Ինձագիի թիմը հաղթի դերբիում, այդ մրցակիցներից մեկից կազատվի:

Եթե անկեղծ, «Ինտերի»՝ ֆավորիտի կարգավիճակն առաջիկա խաղում ինձ մոտ կասկած չի հարուցում: Այդպես մտածելու համար կա մի քանի պատճառ.

1) «Ներաձուրիներն» ավելի կայուն խաղ են ցուցադրում: Դժվար է գտնել այս առաջնության մի խաղ, որտեղ «Ինտերն» ակնհայտորեն ձախողվել է: Նույնիսկ «Լացիոյի» հետ պարտությամբ ավարտված միակ խաղում ամեն ինչ վճռեց միայն անհաջող անցկացրած վերջնամասը:

2) «Ինտերը» կարող է ավելի անկաշկանդ խաղալ, քանի որ իրեն չի ճնշի արդյունքը: Կորցնելու բան ունի միայն մրցակիցը:

3) Ձմեռային պատուհանի ընթացքում «Ինտերը» երկու փայլուն համալրում ունեցավ: Թիմին միացան պաշտպան Ռոբին Գոզենսը և հարձակվող Ֆելիպե Կայսեդուն: Երկուսն էլ իտալական ֆուտբոլում առաջնային դերերում գտնվող խաղացողներ են և ավելի կմեծացնեն Ինձագիի թիմի ներուժը:

«Միլանն» այդ ընթացքում ոչ մի նշանակալի տրանսֆեր չարեց և մրցաշրջանում իր առջև դրված խնդիրը պետք է լուծի արդեն փորձած տարբերակով: Իսկ այդ տարբերակը, ինչպես մի քանի անգամ համոզվեցինք, երբեմն իրեն չի արդարացնում:

Այնուամենայնիվ, կարծում եմ, որ «Միլանն» ունի գոնե մեկ գնդակ խփելու ներուժ և դաշտից առանց գոլի չի հեռանա: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել «Ինտերի» հաղթանակը՝ պայմանով, որ գոլ կխփի նաև Ստեֆանո Պիոլիի թիմը: Բավականին իրատեսական այս տարբերակի համար չափազանց մեծ գործակից է սահմանված: Սխալ կլինի առիթից չօգտվել:

Օրդինար: Պարտված
Ա Սերիա
21:00/5 փտր
«Ինտեր» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ