«Ինտեր» – «Միլան»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

20:00, 16 սպտ 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Միլան» Իտալիայի Ա սերիայի չորրորդ տուրի հանդիպման վերաբերյալ:

Ողջույն.

Միջազգային դադարն ավարտված է, եվրոպական թոփ առաջնությունները կրկին գրավում են ասպարեզը: Այսօր կխոսեմ իտալական Ա սերիայի մասին, որտեղ կկայանա արտառոց հանդիպում՝ միլանյան դերբին կամ, ինչպես Իտալիայում են սիրում ասել, «Դերբի դե լա Մադոնինան»:

Ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» և «Միլանի» առաջին հանդիպումը շատ հետաքրքիր պահի է ստացվում. միայն այս թիմերը երեք տուրից հետո միավոր չեն կորցրել և գլխավորում են աղյուսակը: Դերբին սպասված է նաև այն պատճառով, որ միլանյան գրանդները հիանալի մարզավիճակում են և կարող են երկրպագուներին իսկական շոու պարգևել:

Հենրիխ Մխիթարյանի «Ինտերը» նախորդ մրցաշրջանում հասավ մինչև Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչ, սակայն արդեն երրորդ մրցաշրջանն է՝ ասելիք ունի ներքին ասպարեզում: Նման կազմով ու հնարավորություններով «Ներաձուրիները» պարտավոր են Սկուդետոն նվաճել. այլ տարբերակ թիմի տիֆոզիները չեն ընդունում: Երևի թե եկել է այն պահը, երբ «Ինտերը» չեմպիոնության գլխավոր հավակնորդն է և մի շարք գործոններով գերազանցում է մրցակիցներին:

Մրցաշրջանի մեկնարկում տպավորություն է, որ Սիմոնե Ինձագիի թիմի գլխավոր մրցակիցը հենց «Միլանն» է լինելու: «Ռոսոներիները» շատ հաճելի տպավորություն են թողնում. Ստեֆանո Պիոլին, կարծես, գտել է անհրաժեշտ բալանսը թիմում, և «Միլանը» պարզապես հիացնում է իր խաղի թեթևությամբ:

Այս ամենը խոսում է գերգոլառատ ու գեղեցիկ պահերով լի խաղի մասին: Բայց, եկեք չմոռանանք, որ սա Իտալիան է. երկիր, որտեղ հաշվարկը մեծ տեղ ունի: Թիմերը չեն ցանկանա առաջին պարտությունը կրել սկզբունքային մրցակցից: Թեև չեմ բացառում շատ գոլերը, բայց կարծում եմ, որ միլանյան դերբին խաղաղ ելք կունենա: Իմ տարբերակն է ուղիղ ոչ-ոքին: Չեմպիոնական հարաբերությունները կարելի է ավելի ուշ պարզել:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
20:00/16 սպտ
«Ինտեր» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ