«Ինտեր» – «Միլան»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը
Ողջույն.
Հենրիխ Մխիթարյանն ու նրա թիմը մեկ ոտքով Չեմպիոնների լիգայի խաղարկության եզրափակիչում են: «Ինտերը» կիսաեզրափակիչի առաջին խաղում հյուրի կարգավիճում 2։0 հաշվով հաղթեց «Միլանին»: Մարիամ Աստվածածնի դերբիի երկրորդ սերիան սև ու կապույտ ներկված կլինի:
Առաջին խաղում «Ինտերը» կարող էր դիմակայության հարցերը լուծել դեռևս մինչև ընդմիջում: Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմն անցկացրեց մրցաշրջանի իր լավագույն խաղակեսերից մեկը՝ «Միլանին» օդից զրկելով բոլոր օղակներում: Իսկ այն, որ գնդակն ընդամենը երկու անգամ հայտնվեց Մարկ Մենյանի պաշտպանած դարպասում, պատահակության կամ «Ներաձուրիների» ինքնավստահության պատճառով էր: Շատ հաճելի է, որ այդ անսամբլում կրկին առաջատար դերերում էր հայ ֆուտբոլիստը: Մխիթարյանը ոչ միայն գոլ խփեց ու կարող էր ավելացնել ևս մեկը, այլև փայլուն աշխատեց դաշտի ամբողջ երկայնքով և մեկ անգամ չէ, որ խափանեց մրցակցի գրոհները: Հենոյի՝ այդպիսի նվիրված խաղն աննկատ չմնաց և ՈՒԵՖԱ-ի փորձագետները նրան ճանաչեցին հանդիպման լավագույն ֆուտբոլիստ: Արձանագրենք. առաջին հայ (Հայաստանի անձնագրով) ֆուտբոլիստը, որը խաղաց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում ու միանգամից գոլ և լավագույն խաղացողի մրցանակ:
Իհարկե, այս ամենը պարզապես ռոմանտիկայի կվերածվի, եթե «Ինտերը» եզրափակիչ դուրս չգա: Երկու գնդակի առավելությունը շատ հարմարավետ է, բայց գործը պետք է հասցնել ավարտին: Իսկ «Միլանն» իր կյանքի գլխավոր մրցակցին հենց այնպես ոչինչ չի նվիրի: Անգամ լուրջ կորուստներով: «Ռոսոներիները» հիմա էլ կարող են լրջորեն զգալ Իսմաել Բենասերի պակասը, բայց հույս կա, որ կվերադառնա Ռաֆայել Լեաուն: Պորտուգալացու ներկայությունը կծանրաբեռնի «Ինտերի» պաշտպանությունը, իսկ Լեաուի խաղընկերներն ավելի ոգևորված կգօրծեն:
Ամեն դեպքում, բարդ է հավատալ, որ Ինձագիի թիմը բաց կթողնի նման առավելությունը: Ի վերջո, «Ինտերը» կարող է անգամ պարտվել նվազագույն տարբերությամբ: Սակայն, Չեմպիոնների լիգայի այս խաղարկության փլեյ-օֆֆում «Ինտերի» համար կա մի տենդենց՝ հաղթանակ առաջին խաղում, ոչ-ոքի՝ երկրորդում: Այդպես էր «Պորտուի» հետ, այդպես էր նաև «Բենֆիկայի» հետ դիմակայությունում: Ինչո՞ւ չհավատալ, որ դա տեղի կունենա նաև երկխաղանի վերջին դիմակայությունում: «Ինտերը» գոհ կլինի եզրափակիչ դուրս գալու առիթով, իսկ «Միլանն» այսօր կարող է դա իր առավելագույնը համարել: Այնպես որ, առա՛ջ դեպի մարտական, միլանյան ոչ-ոքի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: