«Ինտեր» – «Միլան»: Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:45, 05 փտր 2023
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Միլան» Իտալիայի Ա սերիայի 21-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Ողջույն․

Իտալիայի Ա սերիայում «Նապոլին» հսկայական քայլերով մարում է չեմպիոնական ինտրիգը․ մյուս թիմերին մնում է պայքարել երկրորդից չորրորդ տեղերի համար և հայտնվել Չեմպիոնների լիգայի գոտում։ Կարճ ժամանակում տեղի ունեցող երկրորդ միլանյան դերբին այն հանդիպումներից է, որոնք ընդունված է կոչել «խաղ վեց միավորի համար»։

Սուպերգավաթի խաղում ստացած ապտակից հետո «Միլանն» ուշքի չի եկել և շարունակում է տխրեցնել իր խաղով ու արդյունքներով։ Ստեֆանո Պիոլին կորցրել է թիմի թելը և «Ռոսոներիներին» ոչ մի կերպ չի կարողանում վերադարձնել հաղթական ուղի։ Գործող չեմպիոնը գլորվել է արդեն 5-րդ տեղ, սակայն այստեղ մի նրբություն կա։ Երկրորդ տեղում գտնվող «Ինտերին» «Միլանն» ընդամենը երկու միավոր է զիջում։ Իսկ դա, ստեղծված իրավիճակում, բավականին լուրջ շարժառիթ է Պիոլիի տղաների համար։ Եթե ոչ խաղով, ապա նվիրվածությամբ ու աշխատասիրությամբ այսօրվա «Ինտերին» «Միլանը» դիմակայել կարող է։

«Ներաձուրիները» բավականին վստահ հատված են անցկացնում։ Սուպերգավաթի և գավաթի խաղարկություններում ծանրակշիռ հաղթանակները «Միլանի» և «Ատալանտայի» նկատմամբ, թեպետ հետնապահ «Կրեմոնեզեի» նկատմամբ, բայց կամային հաղթանակն Ա սերիայի նախորդ խաղում Սիմոնե Ինձագիի թիմին վստահություն են ներշնչել, և այսօր, երկրորդ տեղի համար պայքարում «Ինտերը» ֆավորիտ է թվում։ Ուրախալի է, որ այդ գործընթացում շարունակում է իր լուրջ դերակատարումն ունենալ Հենրիխ Մխիթարյանը։ Եթե նկատել եք, Ինձագին հայ ֆուտբոլիստին փոխարինում է միայն այն ժամական, երբ վստահ է վերջնական հաջողության վրա։

Շատ բարդ է հավատալ, որ «Ինտերը» երկրորդ անգամ անընդմեջ առանց խնդիրների կհաղթի «Միլանին»։ Ի վերջո, սա դերբի է, որտեղ ոչ միշտ է հաղթում այդ պահին ավելի լավ վիճակում գտնվող թիմը։ Բոլոր մրցաշարերում իրար հետևից վեց անգամ չհաղթած «Միլանն» ակնհայտորեն ասելիք ունի այս խաղում։ Համենայնդեպս, անզիջում պայքար դաշտում Պիոլիի թիմը կապահովի։ Հենց այդ պայքարի ակնկալիքով առաջարկում եմ ընտրել կարմիր քարտի առկայությունն այս խաղում։ Ինչ-որ մեկի նյարդերն ինչ-որ պահի պետք է տեղի տան։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
23:45/5 փտր
«Ինտեր» - «Միլան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ