«Ինտեր Մայամի» – «Կոլամբուս Կրյու»։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

03:30, 05 հլս 2023
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր Մայամի» – «Կոլամբուս Կրյու» MLS-ի կանոնավոր առաջնության 22-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Դևիդ Բեքհեմին պատկանող ակումբի գործերն Արևելյան կոնֆերենցիայում, մեղմ ասած, վատ են։ «Փրկարարները» գրեթե ընկնում են մրցաշարային աղյուսակից. այս պահին թիմը 19 խաղից հետո ունի 16 միավոր։ Մայիսի 18-ից ի վեր «Ինտեր Մայամին» հաղթել է միայն 2 խաղում՝ մնացածում կրելով պարտություն։ Առհասարակ, 19 խաղում գրանցած 5 հաղթանակը խոսում է վատ մարզավիճակի մասին։ Այս ընթացքում հայտնի դարձավ, որ թիմի ղեկը ստանձնել է արգենտինացի մասնագետ Խերարդո Տատա Մարտինոն, որը նախկինում ունեցել է «Բարսելոնայում» աշխատելու և «Մայամիի» ապագա նորեկ Լեո Մեսիին մարզելու փորձ։ Արգենտինացի հանճարի շնորհանդեսը նախատեսված է հուլիսի կեսին։ Ակումբի ղեկավարությունը պնդում է, որ մինչև այդ կհայտարարվեն այլ թոփ մակարդակի ֆուտբոլիստների ձեռքբերման մասին ու միայն դրանից հետո եղավ խոստում. ելույթները կբարելավվեն։

«Կոլամբուս Կրյուն» անհամեմատ ավելի լավ է հանդես գալիս, քան իր առաջիկա մրցակիցը։ Լուկաս Սելարայանի թիմը մրցաշարային աղյուսակում 4-րդն է։ Առաջատարից Օհայո նահանգը ներկայացնող թիմը հետ է մնում 10 միավորով, սակայն ՄԼՍ-ում զարգացող իրադարձությունները թույլ են տալիս ակնկալել, որ պայքարն առաջատարության համար դեռևս նոր է սկսվում։ «Կոլամբուս Կրյուն» վերջին 5 խաղում անպարտելի է։

Վերջին միտքը և «Ինտեր Մայամիի» անհաջող ելույթների հաջորդականության հանգամանքը հաշվի առնելով՝ ենթադրում եմ, որ հյուրերն անպայման կհաղթեն նվազագույնը 2 գնդակի առավելությամբ։ Ենթադրում եմ նաև, որ այս անգամ էլ «Կոլամբուս Կրյուի» լավագույն ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանը դաշտից չի հեռանա առանց գոլ խփելու։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
MLS
03:30/5 հլս
«Ինտեր Մայամի» - «Կոլամբուս Կրյու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Օրդինար: Պարտված
MLS
03:30/5 հլս
«Ինտեր Մայամի» - «Կոլամբուս Կրյու»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ