«Ինտեր Մայամի» – «Ատլանտա»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Ինտեր Մայամին» վերջապես հասավ իր նպատակներից մեկին՝ թիմ հրավիրելով Լիոնել Մեսիին: Դևիդ Բեքհեմը նպատակ ուներ իր ակումբում տեսնել Մեսի-Ռոնալդու զույգը: Առաջին հատվածն արդեն իրականություն է: Լեոյի նորամուտին երկրպագուները երկար էին սպասել, և դա տեղի ունեցավ ամերիկյան լավագույն ֆիլմերի լավագույն մոտիվներով: «Կրուս Ասուլի» դեմ տնային խաղի երկրորդ կեսում դուրս գալով փոխարինման՝ Լեո Մեսին 94-րդ րոպեին տուգանայինից կատարած կատարյալ հարվածով դարձավ գոլի հեղինակ: Այս գոլով Մեսին վերջ դրեց «Փրկարարների» 6 խաղից բաղկացած առանց հաղթանակների շարքին: Արգենտինացի ֆուտբոլիստը ներքին առաջնությունում դեռ նորամուտը չի նշել: «Ատլանտայի» դեմ հաջորդ հանդիպումը Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկայի լիգայի գավաթի շրջանակում է:
«Ատլանտան» հիշյալ լիգայի գավաթում իր նորամուտն է նշելու, իսկ ներքին առաջնությունում թիմը միջին արդյունքներ է ցույց տալիս: MLS-ի կանոնավոր առաջնությունում «Ատլանտան» մրցաշարային աղյուսակում 7-րդ տեղում է և, ինչը թույլ է տալիս մասնակցելու փլեյ-օֆֆ փուլին:
«Ինտերը» կայունությամբ չի փայլում, ինչը կարելի է ասել նաև մրցակիցի մասին: Սակայն Տատա Մարտինոյի թիմն արդեն ունի Լեո Մեսի, որը, վստահաբար, փոխելու է խաղն ու արդյունքները: Հենց դրա ակնկալիքով էլ սպասում եմ «Ինտերի» հաղթանակին:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: