«Ինտեր» – «Լիվերպուլ»։ Էդուարդ Քալանթարյանի կանխատեսումը

23:55, 16 փտր 2022
Մարզական մեկնաբան, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Էդուարդ Քալանթարյանը կանխատեսում է արել իտալական «Ինտերի» ու անգլիական «Լիվերպուլի» միջև Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի դիմակայության վերաբերյալ։

Բարի օր.

Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակչի ամենահետաքրքիր զույգերից մեկը կազմել են «Ինտերն» ու «Լիվերպուլը»: Դիմակայություն, որտեղ մրցելու են անվանի թիմեր, սակայն ընդգծված ֆավորիտով:

Դրա մասին խոսում էր դեռևս խմբային փուլը: «Լիվերպուլն» իր հարցերը լուծեց առանց միավոր կորցնելու: Եվ դա այն դեպքում, երբ անգլիական ակումբի մրցակիցներն էին «Աթլետիկոն» ու «Միլանը»: Իսկ «Ինտերն» իր խմբում առաջ անցավ միայն «Շախտյորից» ու «Շերիֆից»՝ հերթական անգամ ապացուցելով, որ թոփ թիմերի հետ դիմակայությունների դեռևս պատրաստ չէ: Իտալական ակումբը գլխավոր եվրագավաթում խնդիրներ ունի վաղուց: Հաղթական 2010-ին հաջորդած 11 մրցաշրջաններում միլանցիները Չեմպիոնների լիգայի խմբային փուլին մասնակցել են հինգ անգամ: 2011-ին գործող գավաթակրի կարգավիճակում հասավ մինչև քառորդ եզրափակիչ, որտեղ պարտվեց «Շալկե 04»-ին, 2012-ին 1/8-րդ եզրափակչում զիջեց Մարսելի «Օլիմպիկին», հետո վեց տարի անընդմեջ բաց թողեց մրցաշարը, իսկ վերջին երեք խաղարկությունում դուրս չեկավ խմբից: Սա խոսում է այն մասին, որ «Ինտերը» դեռ չի վերադարձել մրցաշարի ֆավորիտներից մեկի կարգավիճակին: Ա սերիայում էլ ստեղծված իրավիճակը խորացնում է թիմի երկրպագուների մտավախությունը: Վստահ առաջատարությունը «Ներաձուրիները» կորցրին և «Լիվերպուլի» հետ դիմակայությունից առաջ միայն երկրորդն են:

«Մերսիսայդցիները» համեմատաբար անցավ տարան Սադիո Մանեի, Մոհամեդ Սալահի և Նաբի Կեյտայի բացակայությունը: Յուրգեն Կլոպի գլխավորած թիմն առայժմ չեմպիոնական պայքարի մեջ է և Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆին մոտեցել է շատ լավ մարզավիճակում: Աֆրիկյան ազգերի գավաթի խաղարկությունից վերադարձած ֆուտբոլիստները հասցրել են ուշքի գալ և պատրաստ են առաջ տանել իրենց թիմին:

Կարծում եմ՝ «Լիվերպուլն» այս դիմակայության ելքը կվճռի արդեն Միլանում: Շատ են տարբերվում թիմերի ընթացիկ հնարավորություններն ու հավակնությունները: Վերջին շրջանում «Ինտերն» ունի գոլ խփելու խնդիր, իսկ կանգնեցնել «Կարմիրների» հարձակումը ծայրահեղ բարդ խնդիր է միլանցիների պաշտպանության համար: Հետևաբար, առաջարկում եմ ընտրել «Լիվերպուլի» ուղիղ հաղթանակը: Դրա համար բավականին գայթակղիչ գործակից է առաջարկվում, իսկ իրադարձությունը շատ հավանականների շարքից է:

Օրդինար: Հաղթած
Չեմպիոնների լիգա
23:55/16 փտր
«Ինտեր» - «Լիվերպուլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ