«Ինտեր» – «Լեչե»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

22:45, 24 օգս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար, «Բուքմեյքերների ռեյտինգի» փորձագետ Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել «Ինտեր» – «Լեչե» Իտալիայի Ա սերիայի երկրորդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Առաջին տուրի խաղում վստահ էի, որ «Ինտերը» կհաղթի։ Հանդիպման ավարտից 1-2 րոպե առաջ գործող չեմպիոնը հաղթում էր 2։1 հաշվով, սակայն «Ջենոան» հավասարեցրեց խաղի հաշիվը։

«Լեչեն» այն մրցակիցը չէ, որը կարող է խնդիրներ ստեղծել միլանյան թիմի համար։ «Ինտերը» պետք է վստահ հաղթանակ տանի տնային խաղում։ Երկրպագուների դժգոհությունը տեղին կլինի, եթե թիմը 2 անընդմեջ խաղում հաղթանակ չտանի։

«Ինտերը» լուրջ կադրային խնդիրներ չունի։ Լուրեր կան, որ Լաուտարո Մարտինեսը մկանային վնասվածք ունի, բայց ինձ թվում է, որ նա կմասնակցի այս խաղին։ Նույնիսկ առանց արգենտինացու, «Ինտերի» կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են հաղթանակ ապահովել «Լեչեի» նման թիմի հետ խաղում։

Հենրիխ Մխիթարյանն առաջին տուրի խաղում մեկնարկային կազմում էր և փոխարինվեց 66-րդ րոպեին։ Կարծում եմ, որ այս անգամ ևս հայ կիսապաշտպանը կլինի մեկնարկային կազմում։ Մրցաշրջանի ընթացքում Չալհանօղլու, Բարելա, Մխիթարյան, Զիլենսկի քառյակից Ինձագին պետք է ընտրի 3-ին։ Ինձ թվում է, որ Մխիթարյանը չի կորցնի տեղը մեկնարկային կազմում, չնայած նրան, որ նշված ֆուտբոլիստներն ավելի երիտասարդ են։

Ենթադրում եմ, որ գոլառատ խաղում հաղթանակ կտանեն տանտերերը։ Ընտրում եմ «Ինտերի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ա սերիա
22:45/24 օգս
«Ինտեր» – «Լեչե»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ