«Ինտեր» – «Լացիո»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Այս խաղում ավելի մոտիվացված են լինելու հյուրերը։ «Ինտերն» արդեն դարձել է չեմպիոն, ֆուտբոլիստների մոտ կարող է ճամպրուկային տրամադրություն լինել։ Հնարավոր է, որ Սիմոնե Ինձագին խաղադաշտ դուրս կբերի այն ֆուտբոլիստներին, որոնք մրցաշրջանի ընթացքում այնքան էլ շատ խաղաժամանակ չեն ստացել։ Այդպես եղավ նաև նախորդ խաղում։ Թիմի առաջատարները՝ Լաուտարոն, Մխիթարյանը և Չալհանօղլուն, մեկնարկային կազմում չէին։
«Լացիոյին» հաղթանակ է հարկավոր։ Իգոր Տուդորի գլխավորությամբ թիմը մոտ էր սենսացիայի և կարող էր դուրս թողնել «Յուվենտուսին» Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչից։
Հռոմը ներկայացնող թիմը 59 միավորով 7-րդ տեղում է և 1 միավորով է զիջում ոխերիմ թշնամի «Ռոմային»։ Անկախ եվրագավաթային մրցաշարերի տեղերից, Հռոմը ներկայացնող թիմերից յուրաքանչյուրը ցանկանում է մրցակցից ավելի բարձր դիրք զբաղեցնել։
Կարծում եմ, որ հյուրերն այս խաղում ակտիվ կլինեն և նվազագույնը մեկ գոլ կխփեն։ Իմ կանխատեսումն է «Լացիոյի» գոլերի տոտալը 1-ից շատ խաղադրույքը՝ 2․17 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: