«Ինտեր Էսկալդես» – «Վիկինգուր»։ Կանխատեսում և խաղադրույք

23:30, 24 հնս 2022
Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի նախնական փուլի եզրափակիչում Անդորրայի չեմպիոն «Ինտեր Էսկալդեսը» Ռեյկյավիկում կմրցի տեղի «Վիկինգուրի» հետ։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս հանդիպման 2-րդ խաղակեսը գոլառատ կլինի։

«Ինտերն» Անդորրայի գործող չեմպիոնն է։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի նախորդ խաղում թիմը 2։1 հաշվով հաղթել էր Սան Մարինոն ներկայացնող «Լա-Ֆիորիտային»։

«Վիկինգուրն» Իսլանդիայի Բարձրագույն լիգայի 2021 թվականի չեմպիոնն է։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 10 խաղից հետո թիմը 3-րդ տեղում է և 8 միավոր զիջում է «Բրեյդբալիկին»։ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի նախորդ խաղում իսլանդական թիմը 6։1 հաշվով ջախջախել էր Էստոնիան ներկայացնող «Լևադիային»։

Բուքմեյքերները ֆավորիտ են համարում «Վիկինգուրին», որի հաղթանակի համար սահմանվել է 1․15 գործակիցը։ «Ինտերի» հաղթանակը գնահատվել է 16․00, իսկ ոչ-ոքին՝ 8․00 գործակցով։ Խաղի գոլերի տոտալը 3․5-ից շատ խաղադրույքը ստացել է 1․91, իսկ 3․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․86 գործակիցը։

Ընտրել եմ 2-րդ խաղակեսի գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը, որի համար Vbet-ը սահմանել է 2․04 գործակիցը։ «Վիկինգուրի» վերջին 6 խաղերից 5-ում այս խաղադրույքն աշխատել է։

«Գոլերի Լիգա» ու շահումային «գոլեր խփելու» հնարավորություն: Նոր ակցիա Vbet.am-ից

Անվճար Սպորտ մրցաշար՝ TotoGaming-ից

Օրդինար: Պարտված
Չեմպիոնների լիգա, որակավորման փուլ
23:30/24 հնս
«Ինտեր Էսկալդես» – «Վիկինգուր»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ